զգայարանքներու գորագրգռությամբ զոր կունենան երբեմն հիվանդները, և ամեն զգուշություն ի դերև կհանե:
Ուստի բուռն ջանքեր կներ զանոնք ապահովելու համար թե ալ աղեկ էր, թե բժիշկի պետք չուներ, և կելլեր կնստեր անկողնու մեջ, թեևերկու վայրկյան ետքը ուժաթափինար վերստինիր բարձի վրա:
Այդ գորովալից սիրելի էակներուն իրեն համար կրած անտրտունջ տառապանքը մեծագույնը եղած էր իր անսահման լլկանքներուն:
Փետրվարի վերջերը միայն կրցավ Բուբուլ անկողնեն ելելով սենյակի մեջ պտույտներ ընել, երբ ձյուները լուծվեցան և օդը պայծառանալով, ոսկի արև մը սկսավ թափառիլ պատուհանի ապակիներուն, պատերուն ու տախտակամածի վրա:Կազդուրիչ ջերմությամբ մը սկսան գունավորիլ նորատի աղջկան այտերն ալ,և գոհ էր ապրելուն համար,վասնզի իր քովը ուներ Գառնիկը, որուն նկատմամբիր անսահման սերը ազատ էր զինքը մահվընե:
Բնավ հարցում չէր ըներ անցյալին վրա,բնավ ցավ չէր հայտներ զինքը տառապեցնող պարագանարեուն մասին, դիտնալով, որ Սոֆիին ու Գառնիկին բոլոր փափաքն է մոռացնել զանոնք իրեն, և անոնց անկշռելի սիրույն, անոնց անձնվեր ու անխոնջ խնամքներուն փոխարեն կջանար փարիլ ներկային ու անունով զբաղվիլ միայն,թեպետ թաքուն որդ մը կկրծեր իր հոգին:
Հիմա Գառնիկին ամենեն մեծ մտատանջությունն էր Բուբուլը այդ խեղճ բնակարանին մեջ պահելը, որ իշխանական ապրանքներու մեջ մեծցած էր, բայց անոր գոհ ու զվարթ կերպարանքը քիչ մը կփարատեր իր հոդը, և ամեն անգամ, որ տխուր ակնարկություններ կըներ այս մասին, տեղափոխության գեղեցիկ նպատակներ ծրագրելով անոր առջև, շնորհալի ժպիտով մը կպատասխաներ դեռատի աղջիկը.
— Ախ, չէ՜, Գառնի՛կ,բան մը չփոխենք, շատ երջանիկ ենք այստեղ:
Իրա՛վ, առաջին անգամ սիրուն բան մը երևցեր էր: