Jump to content

Էջ:Collection works of Sibil.djvu/338

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գարունն ի վեր Սկյուտար, Իճատիևի բարձրունքին վրա գեղեցիկ տուն մը կը բնակեր Տիգրան ընդարձակ պարտեզներով. շրջապատված, որուն մաքուր օդը նպաստած ըլլալով իր առողջության, կը մտածեր ձմեռն ալ այնտեղ անցընել:

Շաբաթը երեք անգամ կը տեսներ գայն Լուսիկ, և անոր հաճելի ըլլալու ճիգերուն մեջ անկարծելի հաջողություններ ունեցած շնորհիվ իր նրբամտության, որով կը զններ հրիտասարդին բոլոր տրամադրություններն ու ճաշակը, և հրաշալի ճարտարությամբ կը մշակեր զանոնք: Խոսակցության նյութերբ անգամ պատրաստված էին կանխավ ամեն անգամ որ Տիգրան այցելության կ՝երթար իրենց, եթե պատահեր որ օրիորդին շինած կարդացույցեն դուրս պարզամիտ բառ մը արտասաներ Բեմ պե Հանըմ, վայ անոր: Հյուրընկալության բոլոր մեծարանքները ինք կը կատարեր, այն էրոր անուշեղենին խոշոր ափսեն Թևերուն բրա կը բերեր, սուրճը կեփեր, ամենուն ծխագլանակին լուցկի կը վառեր, մոխրամանները կը փոխեր, միշտ Տիգրանին ներկայության, թեև անոր մեկնելեն ետքը իր ատուզարդեն զատ բանի մը ձեռք դւպցուցան չուներ: Եվ երիտասարդը հիացած՝առիթ չէր փախցըներ կրկնելու թե կնոջ մը համար ավելի պատշաճվէին տնական ծառայությունները, քան սին վայելչության և անօգուն փառասիրության հավակնությունները:

Մինչև այն ատեն իր դիրքին արժանի ընկերություններ միայն ճանչցած էրան, որոնց սովորությունները հար և նման էին իր հոր տանը կենցաղավարության օրենքներուն, և ապրելու և վարվելու այս նոր կերպերը ավելի վայելուչու բնական կը գտներիրենց պարզության պատճառավ, թեպետ կատարյալ մեքենայություն մը պահված ըլլար անոնց ներքև: Հաճույքով կը դիտեր Բեմպե Հանըմին իր անկյունին մեջ գուլպա հյուսելը, որ տնասեր ու ընտանեսեր ախորժակ մը կապացուցաներ, և օրիորդին մանր պետքպետքի մը համար ամեն վարկյան ոտք ելլելը իբր աշխատասեր խառնվածքի մը արտահայտությունը կը նկատեր սքանչանքով:

Միջակ մարդիկ միջակ սովորությանց մը Հարին