Jump to content

Էջ:Collection works of Sibil.djvu/342

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեջ գտնված ամեն բան խառնել, և շատ ուրախեմ ասիկա ձեռք անցընելուս. կերևա թե դուք ալ ինծի պեսդրական, լուրջ գործերը կը սիրեք:

— Չափազանց, մանավանդ տանս կարգավորության համար մեծ հոգ կը տանիմ. ընտանեկան կյանքն է ,միայն փափաքած կյանքս, և երջանիկ կզգամ ինքղինքս երբ կրնամ նոր բան մը սորվիլ տնական պարտքերուս վերաբերյալ:

— Անկեղծորեն կըսեմ թե շատ օգտակար բան մը ձեռնարկեր եք այս գիրքը թարգմանելով:

— Գիտեմ թե իրավունք ունիք, մեր ազգին աղջիկները շատ պետք ունին այս գրքին, և սակայն ապհով եմ թե շատ քիչեր պիտի կարդան:

Եվ սկսավ բացատրել թե որքան անվայել բան է աղջկան մը համար թողուլ այդ տեսակ գրքերը և վեպ կարդալ, ինչ որ կը հեռանցնե զիրենք իրենց տան պարտականություններեն ու պչրասիրության վնասակար ճաշակը կուտա իրենց. թե որքան ամոթալի բան է զարգարանքով հաճելի ըլլալու բաղձանքը, թե բուն երջանկությունը պետք է փնտրել իր մոտը գտնվողներուն հաճելի և օգտակար ըլլալու սուրբ պարտքին մեջ, և թե անկե դուրս ամեն բաղձանք անպարկեշտություն է:

Տիգրան հափշտակված մտիկ կըներ Լուսիկին քարոզը, դիտելով անոր թարմ շրթունքներուն շարժումները, և աչքովը հետևելով անոր սև դանդուրներուն հաստ թելերուն, որոնք ձյունի պես ճերմակ վիզին վրա կ՜ոլորվեին մետաքսի նման կակուղ ու փայլուն: Եվ գեղեցիկ էր Լուսիկ, պրչող, պճնասեր, թեթևամիտ, սնապանծ մնոջ մը չափ գեղեցիկ և այնքա՜ն լուրջ, այնքա՜ն կատարյալ:

— Ճիշդ իմ փնտրած մինս ես, Լուսի՜կ, գոչեց ցուրտ երիտասարդը հրապուրված, դուն միայն կրնաս երջանիկ ընել զիս, եթե ուղես...

Լուսիկ վարդի պես կարմրեցավ, և ձեռքերը սկսան դողդըղալ ուրախությունեն, բայց ոչ թե ամութխածութենեն, ինչպես կ՜ենթադրեր Տիգրան: Հետո սկսավ պարկեշտ, հնազանդ աղջկան դերը խաղալ, կես բառերով, նորանոր շիկնումներով, առանց ծնողքին հրամանին խոստում մը ընելու