անկարողությունը առարկելով. զորս կանխավ սերտած էր այդ մուտալուտ հայտարարությունը գուշակած ըլլալով արդեն: Երկունքը մինակ քովե քով՝ այդ տնտեսագիտության տետրակին կը նայեին, որ իրենց ցուրտ սիրտերուն բաղձանքը երևան հանած էր, և առանց իրարու համար սեր զգալու գոհ էին իրարու հետ ամուսնանալու մտածում են:
Երկուքին ալ գլուխն մեջ դրած փառասիրությունը կ՝իրագործվեր: Տիգրան տնասպասյակ պարզասեր մին մը ունենալ երազած էր միշտ, և Լուսիկ հարուստ ամուսին մը:
— Է՛յ, այս գիշերվընե խոսք պիտի բանամ ծնողքիդ հարեց Գեղամոֆ:
Քըրըքճին աղջիկը հարմար դատեց վերստին աչվըները խոնարհեցնել, և երիտասարդը գնաց բազմոցին ցրա նստավ ծխագլանիկ մը բոլորելով, վաստզի սանդուխին վրա Բեմպե հանըմին դանդաղ ոտնաձայնը կը լսվեր:
ԼԵ
Բուբուլին պանդխտությունը բնավ սփոփական հանգամանք մը չուներ: Քանի օրերը, շաբաթները կ՝անցնեին, այնքան ավելի դժնդակ կերպով կ՝զգար իր բաժանման ցավը, և քանի կը ճանչար զինքը շրջապատող մարդիկն ու իրերը, այնքան ավելի անտանելի կը դառնաի իր տարագրի կյանքը:
Փլած սև պատերով, ճեղքրտված տախտակամածով մերկ ու մռայլ սենյակին մեջ կը նստեր մինակ՝ դիտելով իր դեմը բարձրացնոց գործարաններուն ահագին ճակատները անընդհատ աղմուկին, և գործավոր աղջկան Տեր Ողորմյաի թախծական եղանակը հուսահատեցուցիչ միօրինակությամբ կը հածեր իր գլխուն մեջ իբրև մեռելական եղերգություն մը որ անդիի աշխարհքեն կուգար, և ակամա կը հիշեցներ իրեն պ. Գեղամոֆի թաղման երգերը հարակից տխուր պարագաներու հետ:
Ձմեռը շատ ծանր էր այն տարին, և հյուսիսային ցրտաշունչ քամին լիաբուռն կը մտներ ներս կոտրտած