Էջ:Collection works of Sibil.djvu/344

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ապակիներուն վրա փակված հին լրադրի կտորները պատռելով, սուլելով սենյակին մեջ պատերեն թափթփված սև շաղախի բեկորներն ու փողին, մինչը վառարանին մեջ հազիվ մեկ քանի ոստեր կը գտնվեին վառելու համար:

Բուբուլ կը մսեր, և ցուրտեն պատսպարելու համար պետք եղած զգեստեներն ալ չուներ:

Հորը բան մը չէր կրնար ըսել, վասնզի կը տեսներ, թե ապրուստի միջոց մը չուներ ան երկու հատ վտիտ կռվե զատ, զորս դրացի աղքատ կին մը կուգար կը եթեր առտու իրիկուն, և կաթը կրակին վրա դնելով՝ վրայի յուղը ինք կ՝առներ կարագ շինելու համար, մնացածին մեջ ալ քիչ մը ջուր խառնելով Արթին աղան ծափոլու կը տաներ:

Ֆանը հացն ալ այդ կինը կը շիներ երկու շաբաթըբ անգամ մը, իր աշխատության փոխարեն երկու հաց առնելով ամեն անգամ: Տարիներե ի վեր այսպես կ՝ապրեր Արթին աղան: Իր երտասարդության մեջ անդորր՝ մինչև, իսկ փառավոր կյանք մը անցուցած էր Պիլեչիքի մեջ: Ժամանակ եղած էր, որ երեք չորս հատ մետաքսի գործարաններու հետ եղած և բանուցեցած էր զանոնք, իր հաշվույն, բայց իր երկրորդ կնոջ մահվընեն ետքը, ամեն բան տակնուվրա եղած էր, այդ պատճառավ ինք ալ միշտ կ՝ըսեր, թե իր տանը բախտը հետը տարեր էին ան:

Հոռիբ տասերկու տարեկան որբ մնալով, մետաքսի գործարան մը գացեր էր աշխատելու, ինչպես տեղույն սովորությունն է ամենեն հարուստին, ինչպես նաև ամենեն աղքատին աղջակնը համար, և 1853 թվականեն ի վեր, հորմեհետե շոգեշարժ մեքենաներ հաստատվեր էին այդ գործարաններուն մեջ, բոլոր կանայք կամովին կը մասնակցեին այդ աշխատության, ոմանք օրապահիկնին հայթհայթելու և ոմանք վիզերնին ոսկիներով զարդարելու համար:

Արթին աղան վափսունըվեց ատարեկան էր, երբ իր գործարաննները գրավելով ծախվեցան եվրոպայի վաճառականներ կողմե: Ա՛լ որ ուժ ուներ, ոչ ալ քաջություն գործի մ սկսելու: Քովը մնացած քիչ մւ պատրաստ դրամը քանի մը տարի ծախսելե ետքը, երբ տեսավ, որ իր թեթև քսակը կը