Էջ:Collection works of Sibil.djvu/345

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


պարպվեր, երկու կով գնեց, և սկսավ նեղ նվազ ապրիլ։ Սակայն իր չքավորությունը ու սնկացությունը արգելք չեղան, որ տեղույն ամենեն հարուստ ընտանիքներեն Պըտտոն օղլուները հարս ընտրեին անոր աղջիկը իրենց Անդրանիկ որդուն։ Տեսած անցուցած մարդ մըն էր Արթին աղան, և Հոռիրի սիրուն աչվըները երիտասարդներուն չափ գայթակղություն պատճառեին տարվոք գործարանատերերու։

Պիշեճիքի մեջ լուսավորչական հայերը կանուխ կը նշանեն իրենց զավակները․ ճկա տասներկու տարեկան աղջիկ մը, որ ազատ մնացած ըլլա, և եթե պատահմամբ անոնց մե մեկը մեռնելու դժբախտությունը ունենա, խոսեցյալ երտասարդը իր հասակին համար նոր մը գտնելու համար մեծ դժվարության կը մատնվի։

Եթե դիպվածի կիրակի գիշեր մը հարսանիքի տուն մը գտնելով՝ տեպլետին թափռտուքը երկսեռ երիտասարդությունը պարի հրավիրված հանկարծ ինը տարեկան մանկուհի մը, որ կուգա քղանցքներուդ մեջ ծածկել գլուխը, պետք է հասկանալ, թե իր նշանածն է պարողը զոր դիտել ներելի չէ իրեն։ Եվ այդ պուպրիկները չափահաս կնոջ մը բոլոր պչրանքը, բոլոր խորամանկությունը ունին իրենց մտքին ու սովորությանց ներած սահմանին մեջ։

Այսպես, շուտով նշանվեր էր Հոռիբ մորը ելնելեն անմիջապես ետքը, և վեց տարիե ի վեր ամուսնացած էր արդեն, բայց զավակ չուներ։ Հաճի տիրաճան աղային գործարանին մեջ վարիչ էր։ Տաք ջուրով լեցուն սարերուն մեջ բժոժներին մետաքս հանող գործավարուհիներուն վրա կը հսկեր, և մետաքսի փրթած թելերը կը կապեր ութը ղթուշ օրական ստանալով, որ իր վիզեն կախված ոսկիներուն շարքը կ՝ստացվեր, առանց հորը դույզն օգնություն մը ընելու։ Արթին աղան ալ չէր սպասեր այդ օգնության, վատզնի իրմե եղած էր այդ աղջիկը աղրիկը ուրիշի կին ըլլալով։ Հիմակ իր հույսը Բուբուլն էր, և իր ծերության տարիներուն մեջ զայն գտած ըլլալուն կ՝սփոփեր։ Բան մը չէ՛ր առաջարկեր անոր, բան մը չէր պահանջեր անկե, բայց գոհ էր զայն իր քովը ունենալուն,