Jump to content

Էջ:Collection works of Sibil.djvu/346

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պարտ մը կատարելու եռանդով, և ան ազնիվ քաղաքավարությամբ կ՝ըունդուներ բոլոր այցելուները, բայց փոխարեն չէր երթար:

Երկար ազեխարշ նամակներ կը գրեր գառնիկին, իր սրտին բոլոր արյուն արցունքը թափելով անոնց մեջ, բոլոր շաբաթը կը գրեր, և հինգշաբթի առտու կրակ կը նետեր զանոնք, վայելուչ համառոտ գիր մը ղևկելով միայն, ուր կ՝ամփոփեր իր գորովալից զգացմունքներուն ծաղիկը: Իր կյանքը այդ թղթակցության վրա հիմնված էր հիմակ, և հինգշաբթի ու շաբաթ օրերն էր, որ միայն ապրիլը կ՝զգար, անկե դուրս օրերը կ՝անցներ իրարու նման մելամաղձոտ դանդաղությամբ միշտ դատարկ, միշտ աննպատակ:

Սակայն օր մը իր հուսահատությունը հետին աստիճանի հասավ: Ս. Սարգսի տոնին շաբաթ օրն էր. ամեն կողմ հարսանիքներու խրախճանքը կը տեսնվեր, բոլոր քաղաքը խնճույքներու պատրաստության մեջ էր: Այդ մեծ օրը ամեն տնվոր, եթե հարսնիք չունենա, անպատչառ հարսնեվոր կ՝ըլլա, և այնքան շատ են ամուսնության հանդեսնեևը, որ հարսանիքի տերերն անգամ կ՝ստիպվին ստեպ իրենց տունը փողուլ՝ ազգականներուն հարսանիքին երթալու համար, ուր օղի մը և շաքար մը առնելե ետքը կը դառնան:

Բուբուլ՝ որ մասնակից չէր այս ընդանուր ոգևորության, իր անհամբեր ու սրտամաշ երթևեկը ըրած էր առավոտեն ի վեր ահագին ցուրտ սրահին մեջ, երբ երեկոյին հայրը տուն դառնալով՝ իմացուց, թե նամակ չկար իրեն համար: Այնքան անակնկալ, այնքան սարսափելի էր այս գույժը, որ պահ մը կարծեց, թե սխալ լսած էր: Ինք, որ ժամ մը ավելի սպասելու համբերությունը չուներ, ինչպե՞ս պիտի կարենար դիմանալ նորեն անհատում շաբթվան մը անձկությանց:

Արթին աղան ստպված է իր կնոջը մոտավար ազգականներեն մեկուն հարսանիքին ներկա գտնվիլ, գիտեր որ իր աղջիկը չպիտի ընկերակցեր իրեն, բայց անգամ մըն ալ փորձեց զայն համոզել: Բուբուլ առարկեց, թե գլխու ցավ է կը նեղվեր, և կանխավ անկողին մտավ ստեպ կրկնված այս առաջարկության վերջ տալու համար: