Jump to content

Էջ:Collection works of Sibil.djvu/347

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հորը մեկնելին ետքը, անկողնեն ելավ, վասնզի քուն չուներ, ճերմակ գիշերազգեստ մը Հագած, ոսկեգույն մազերը ուսերուն ցիրուցան՝ խշտյակին մեկ ծայրը նստավ: Փայտե սեղանին վրա պլպլացող լամպարին քարյուղ կսպառեր, և պատրույգին սև մուխով մը օծելով ապակին՝ կը տարածվեր գարշ հոտով մը սենյակին մթությանը մեջ: Գիշերազգեստին կոճակները փակեց, և կուրծքին վրա սեղմըված թուղթորու ծրար մը հանեց: Գառնիկին նամակներն էին, սկսավ մեկիկ-մեկիկ բանալ կարդալ զանոք լալահառաչ: Ձմեռվան սառնաշունչ հովը դուրս կը գոռար, և կոտըրտած ապակիներուն վրա փակցրված թուղթերը պատռտելով, սենյակին ներս կը լեցվերԼ Փրթած պատուհանի փեղկ մը՝ որ մեկ ծխնիեն կախված կենար, ահագին շառաչմամբ պատուհանին զարնելով, տունը կը սարսեր մեկ վայրկյան: Սակայն նորատի աղջիկը կարծես չէր լսեր և չէր տեսել այն փոթորիկը, որ կորոտար, լամպարը, որ կը մխար: Իր շուրջը տիրող շփոթութենեն տարևբեր խորհուրդ մը կը պաշարեր միտքը: Այս նամակները դեպի անցյալը փոխադրած էին զինքը, և հիշատակնեչու մշուշին մեջ իր կորսված երջանկության հեռանկարը նշմարելով՝ ներկային բոլոր թշվառությունը, բոլոր մթությունը կասկածելի տրտմությունը ու սև հուսահատությամբ կը լցներ հոգին:

Հանկարծ գինովներու մի աղաղակը հասավ ականջին փոթորիկին հեծեծանքներուն խառնված, և սթափելով իր ցնորքներեն՝ պատուհանին առջև վազեց իր միայնության սոսկումովը պաշարված: Դրացի տուներուն մեջ լույսչկար. մինակ էր թաղին մեջ, և այդ ժխորը կը մոտենար հետզհետե:

Շաբաթ գիշերը հարսանիքներու «Ֆնա կեճեսին» է. փեսային կողմե հինա կը տաներ այդ ամբոխը, հարսին բոլոր ընտանիքին ու ազգականերուն մատներիը հիր ներկոլու համար, և հեռավոև տեպլեկներու տեպլեկներու ձայն կը բերեր հովը հարսին տունեն, դեռատի աղջկան պարելու աղմուկին ու երգերուն հետ:

Աշխարք կ՝ապրեր ու կը զվարճանար ուրեմն, ինքն էր միայն, որ օրհասականիցավերով լեցված կ՝զգար իր սիրտը: