Jump to content

Էջ:Collection works of Sibil.djvu/348

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հարսնեվորները անցան գացին, անոնց ձայներեն ալ մարեցան օդի մեջ: Հողմը կը մռնչեր անդուր: Պատուհանին զարնվող փեղկը այս անգան սաստիկ շառաչումով զատվեցավ ծխնիեն, և խորտակված ընկավ սալահատակին վրա:

Բուբուլ ոտքի ելավ. միշտ կանթեղը իր ծխաշունչ բոցին հետ կը մրցեր ավելի դանդաղ, ավելի նվազ: Մեկ այլ քայլ առավ դեպի դուռը. սառսուս մը սողոսկեցավ ոսկորներուն մերև պատուհանին քով դարձավ վերստին: Դուրսը ստվերներու սև-սև կոհակներ կը թավալեին մթնոլորտին խորը, և երկնքի վրա ամպերը թանձր ու մռայլ՝ արագ-արագ խույս կուտային կարծես գիրենք հալածող հովին առջևեն խուսափուկ: Լուսինը դողահար՝ իր ճերմակ դեմքը կը պահեր անոնց ետև նման պղտիկ աղջկան մը, որ վտանգի պահին մորրզգեստներուն մեջ կը պահվըտի:

Բաբուլ կ՝զգար վտանգին մոտենալը, կյանքե բաժանվելու քաղցր բաղձանքը հեշտ սարսուռ մը կուտար իր երակներուն, և մեկը չուներ ապավինելու համար այդ աղետելի տենչանքին իր վրա հարձակած պահուն: Կը մտածեր. ա՛լ ինչո՞ւ ապրել. ա՛լ իր կյանքը մեկու մը պետք չէր. Գառնիկ մոռացեր էր զինքը. ի՞նչ բանի հուսար. ի՞նչ բանի սպասեր: Իր լքյալ կացության բոլոր դառնությունը սրտին մեջ կը բարձրանար հետղհետե, և անոր խորը ծլած ու ծաղկած բոլոր տենչերը բզիկ-բզիկ կ՝ըլլային իրականության ու պատրանքի անոցոք ճանկերի տակ:

Միշտ պատուհանին առջև կեցած մը նայեր ապերուն, որոնք կտոր-կտոր իրարմե զատված խոլ պատկերներու ձևեր կ՝առնեին իրենց ընթացքին մեջ խուճապելով, բարձրանալով, ընկնելով, թավալելով, կծկծելով ու տարածվելով, լուսին բոլոր ցոլքերովը ճաճանչելով, և իրաիու շուքերուն բոլոր աղջամուղջով մթնալով: Բուբուլ կը հոգներ անոնց շարժումեն. իր ձեռքերը ոտքերը կսառնին: Հոգին ալ սառ կտրեցավ վայրկյան մը, և հոգնություն առավ իր անդուլ ճիգերեն: Այդ կարճ միջոցին մեջ կատարելապես ճանչցավ հանգիստի քաղցրությունը, անդորրությունը. բացարձակ և մշտնջենավոր անդորրությունը: Անոր միայն պետք ուներ ինք, անոր միայն