Պառավը պահ մը խորհելե ետքը, հայտարարեց թե ինքնիրեն չէր կրնար այդ մասին որոշում տալ,պետք էր անգամ մը աղջիկներուն հարցնել:
— Իրիկվան հանդիպե՛, հարցնեմ, նայինք ի՞նչ կ՝ըսեն:
Դեռատի աղջիկը սկսավ համոզել ձայն, թե բոլոր ձեռքին եկածը պիտի ըներ տղուն հանգստությանը համար,թե իր բուն զավակին պես հոդ սլիտի տաներ անոր, բայց իդուր: Այն ատեն վար դրավ մանիկը, և արտում տխուր սենյակեն դուրս կ՝ելլեր, երբ աղիողորմ վայնասուն մը կեցուց զինքը:Մանիկը իր մեկնիլը տեսնելով սկսեր էր լալ սլոռալ, և տեղեն ելլելու բուռն ճիգեր կ՝ըներ, փոքորիկ բազուկները իրեն կը կարկառեր:
Մեծ մայրը ալ չկրցավ ընդդիմանալ, և Բուբուլ իր խոշոր շալին մեջ փաթթելով առավ տարավ հրեշտակիկը կուրծքին վրա սեղմած՝ մահվան ճիրաններեն հափշտակելով ղայն:
Տղուն հիվանդությունը մեծ բան մը չէր, ցրտառությամբ մաղձային տենդ մը եկել էր վրան,և աղեկ խնամվելով՝ քանի մը օրեն ապաքինեցավ: Շաբաթ մը ետքը՝ իր պաշտպանուհվույն ծունգերուն վրա նստած՝ պաքսիմաթ կ՝ուտեր իր աղվորիկ աչվըներուն բոլոր քաղցրությամբը ժպտելով անոր երեսին:Ծնողքը Աստծո մեկ հրաշքը համարեցին իրենց զավկին ազատումը որմե հույսերնին կտրած էին, և Արթին աղային աղջկանը այս բարեգործությունը բոլոր քաղաքին մեջ տարածվեցավ:
Ահա՛ այս տեսակ միջոցներով սկսեր էր ի հայտ բերել բուբուլ իր հոգվույն բանաստեղծությունը:Միևնույն եռադը, միևնույն բոցը կ՚այրեր միշտ իր գլուխուն մեջ, և կ՝րմբրուներ թև թուղթի վրա դրված, երգված կամ նկարված սքանչելիքներեն գերազանց գործեր կան աշխարհի վրա, դժբախտները սփոփելու անձնվիրությունը, և այն ատեն միայն ապրիլը կ՝զգար, երբ կարենար մարմին տալ իր անուրջներուն այնքան ազնիվ, անսպառ այնքան:
Իր հորը հիվանդության բոլոր տևողության ատեն իր սիրտը կրցավ նվիրելու գոհունակությունը ունենալ, բայց եր