Jump to content

Էջ:Collection works of Sibil.djvu/388

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երկու տարի շարունակ անկողնի ծառայելե ետքը վերջին մեկ քանի ամիսներուն մեջ մեջ ալ չարաչար տառապելով, երբ մեռավ ան իր թևերուն մեջ, կյանքի դատարկությունը նորեն սկսավ իրեն համար ահռելի միօրինակությամբ մը:

Երկար անենե ի վեր Գումարյաններուն հետ ունեցած թղթակցությունը դադրած էր գրեթե, Գառնիկ իր քրոջը հետ Փարիզ գացած ըլլալուն պատճառով, ուրկե անոնց դարձին լուրը առած չէր տակավին:

Առաջները, Փարիզեն նամակները հինցած թվականներով կուգային ամիսը անգամ մը. հետո, սկսան անկանոն կերպով հասնիլ մերթ ընդ մերթ, և հուսկ ուրեմն վերջացան բոլորովին:

Տխուր խոհեր, սև նախազդացումներ կուգային լեցնել իր հոգին: Երբեմն հիվանդ կենթադրեր Գառնիկը, շատ անգամ լքված կերևակայեր ինքզինքը, և Սոֆիին լռությունը իր վշտագին մտածումներուն իրականությունը կապացուցաներ, սակայն դեռ չէր ուզեր հուսահատիլ, դեռ պետք չուներ ցնորքներու, դեռ երջանկության կը բաղձար վասնզի կսիրեր միշտ, և ճշմարիտ սերը երկար երկար ատեն կպահեր հույսը մինչև իր պատրանքներուն միառմի ոչնչանալը:

Իր նամակներուն անպատասխան մնալը կտեսներ, միտքը կդներ ինք ալ լռության պահել քիչ մը ատեն, և սակայն սուրահանդակին մեկնելու օրը չէր կրնար համբերել, դարձյալ կգրեր Փարիզ, Պոլիս, հետո նորեն Փարիզ: Այսպես անցան ամիսներ առանց տող մը, բառ մը ստանալու իր սիրելվույն կողմե: Այն ատեն միտքը դրավ անձամբ Պոլիս երթալ, և այս ոորոշումը տալե ետքը, ալ անհնար եղավ իրեն վայրկյան մը հանգիստ ընել, ախորժակը փախավ, քունը փախավ, ցավատանջ անձկությանց ձեռքը գերի ինկած:

Կուզեր փոփոխություն մը տալ իր վիճակին, երևակայությանը առջև բերելով ճամփորդության մը այլազան պարագաները, արկածները, վտանգները, թերևս մահը: Այդ արտաքուստ հանդարտ, հանգիստ ու կանոնավոր կյանքըալ չէր հարմարերիր ներքին փոթորիկներուն: Կը փափաքեր նոր ձևեր ու գույներ տայ իր մտածումներուն, որոնք տարբեր