Jump to content

Էջ:Collection works of Sibil.djvu/402

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չունեցավ: Բարեդիպությանց բախտը ուներ Լուիկ իր իղձերուն մեջ: Առիթը ինքնին ներկայանավ:

Իրենց տանը դիմացը ընդարձակ պարտեզ մը կար պտղատու ծառերով լեցուն, զոր պարտիզպաններ կը շահագործեին ընդանրապես: Այն տարին ամերիկացի շրջիկ մը, որ իր մոկ աննշան տկարությանը համար Սկյուտար եկած էր օդափոխության, պարտեզի մեծ սեր ունենալով, հավնեցավ անոր և վարձեց ղայն իր հաճուքի համար: ահագին գումարներ ծախսելով, մշակներ, պարտիզպաններ բերել տվավ, և քիչ ատենի մեջ բուսաբանության սքանչելի պարտեղի մը վերածեց զայն:

Երիտասարդ չէր այդ մարդը,ոչ ալ սիրուն. իր հայրենակիցներուն կը նմաներ դեմքով, և աշխույժ չէր անոնցմե ավելի, բայց Լուսիկ բավական սրամիտ էր նշմարելու համար անոր զեխության ճաշակը որուն ներքև կը պահվըսեր հսկա հարստություն մը. և պետք եղած հանրագիտությունը գտավ իր թեթև գլխուն մեջ՝ գրավելու հանար այդ մարդուն ուշադրությունը, որ սկիզբները շատ քիչ տրամադրություն ցույց կուտար կնոջ մը հետ զբաղվելու:

Ահա՝ այդ մարդն էր Լուվրի մեջ իրեն ընկերացող մորեղբայրը, զոր հրապուրելով՝ համոզեր էր իրեն ընկերանալ մինչև աշխարհի ծայրը իր խոլ քմահաճույքներուն գերի դարձուցած:

Օր մը, իր մորր բացակայութենեն օգուտ քաղելով՝ փախեր էրհորը տունեն Բեմպե Հանըմ ծունգերուն ղարնելով իր գիրուկ ձեռվները, կուլար այդ աննման աղջկան վրա, որուն դիակը պիտի տեսներ գուցե օր մը հիվանդանոցի մը անկյունը:

— Խե՜ղճ Տիգրան, գոչեց Գառնիկ երգիծանությանբ, Սոֆիին պատմությունը լսելով, իր ճակատագիրն է եղեր միշտ կանանցմե խարվիլ:

Նորատի աղջիկը եղբորը երեսը նայեցավ զարմանքով:

— Գառնի՛կ, ըսավ, կրնա՞ս այդ կիները իրարու հետ բաղդատել:

Երիտասարդը ուսերը թոթվեց: