Jump to content

Էջ:Collection works of Sibil.djvu/410

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մը նստած՝ ինքղինքը կ՚ուտերայս ձախող հանդիպման վրա զայրանալով, և հազարումեկ դառն, չարագուշակ մտածումներ կը լցվեին գլխուն մեջ:

Բուբուլին նկատմամբ ունեցած կարեկցության մնացորդը քիչ-քիչ կանհետանար, տեղիտեղի տալով սառն անտարբերության մը, տեսնելով անոր դեղնած այտերը, ճամբուն հովեն ու արևեն այրած ճակատը, հատած դեմքը որ նիհարութենեն ծնոտին կողմը նրբանալով կորսնցուցած էր իր թարմ լեզուն ձևը և խոշոր աչվըները, որոնք կապուտակ ծիրով մը շրջանակված ու փոսը ինկած էին:

Անոնց նայվածը չուներ ալ այն ազդու, խռովիչ ազդեցությունը, որ երբեմն երիտասարդին հոգին կփոթորկեր:

Հազիվ քսաներեքտարեկան կար Բուբուլ, և սակայն տարիքոտ կերևար արդեն:

Վիշտերը ցամքեցուցած էին այդ չնաշխարհին ծագիկը իր լիությանը հասնելե առաջ, և իր անխնամ հագուստները, ուսերուն վրա առածբուրդե փոքրիկ շալը, զոր իբրև թանկագին բան մը հանդիսավոր օրերու մեջկը գործածեր Գառնիկին միակ նվերը ըլլալուն համար, աղքատիկ երևույթ մը կընծենայեին իրեն:

Բուբուլ Սոֆիին քով նստած էր բազմոցի մը վրա, սրահին ճակատը, որուն արվեստագետի նրբություններով կահված զարդարանքից հետ իրոքշատ անհամար կուգային իր խեղճ հագուստները, և իր զգայուն սիրտը, հակառակ այն պահուն ունեցած հուզմանց. կզգար թե շատ ագեղպետք էր երևալ այդ դեղազմայլ շրջանակին մեջ:

Կը նայեր Մելինեին, որ ճիշդ իր դիմացը նստած հեռուն, մետաքսե լարերով փոքրիկ թեթևպոթին մը սեղմած ոտքերը թավիշե ոտնաթոռին վրա հեց, խոշոր փետուրներով զարդարուն գլխարկին ներքև խրոխտ, իր մատնիներուն ապարանջաններուն հետ կը խաղար:

Սոֆին ալ ճերմակ գծավոր մութ կապույտ մետաքսե պլուզ մը հագած էր. մեջքը դոտիով սեղմված, թոյլ թեզանիքով, անփայլ արծաթե ապարանջաններ, զարդասեղներ, օղեր ուներ:

Շատ բաց կիսակոշիկներու մեջենիր պլուզին գույներովը գուլպաներ կ՚երևային, երբ ոտնաթոռին վրա դրավ