Jump to content

Էջ:Collection works of Sibil.djvu/411

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

զանոնք: Հատ մըն ալ Բուբուլին առջև քշեց, բայց խեղջ աղջիկը կ՚ամնչար իր ոտքերը ցույց տալու, վասնզի պիլեճիքի մեջ կարված հաստ ու խոշոր կոշիկներ հագած էր:

Ֆուլիկ հանըմ իր աջ քովն էր թրկնաթոռի մը վրա, սև մետաքսով բանված դիպակե շրջագեստին ծալքերուն մեջ կորսված, ամբողջ անձին վրա կրելով իր վարած ճոխ կյանքին դրոշմը:

Սրահին մեջ ամենուն վրայեն փափկության, բարեկեցության հով մը կուգար, ամենուն թաշկինակները անուշ բուրումներ ունեին, ևիրենց շարժումները նազանքով խառն համարձակույան մը. ինք միայն օտարացած էր այդ մթնոլորտին, և հետզհետե ավելի կը քաշվեր, ավելի կը սքլեր, ձեռքերը, ոտքերը, բոլոր անձը պահել ուզելով. այնքան նեղված կզգար ինքզինքը այդ ընկերության մեջ:

Բուբուլ երկչոտ ձայնով մը կը պատասխաներ անոնց հարցումներուն, առանց հեռացնելու իր նայվածքը Գառնիկին վրայեն, որուն հրապույրը ամեն ատենե ավելի ազդեցիկ կը խենդեցներ զինքը այն պահուն:

Իսկ ան, միշտ սենյակին մեջտեղը, սեղանին առջև, հազիվ բռնազբոսիկ ժպիտ մը, և աննշան հարցում մը կուղղեր մերթ ընդ մերթ նորատին աղջկան, որուն ոտքերուն տակ մեռնելու երջանկությունը մուրացած էր երբեմնիբրև գերազանց շնորհ մը:

Բուբուլ կկարծեր թե հյուրերուն ներկայությունն էր իր սիրելվույն այդ զգուշավոր կերպերուն պատճառը:

Պիլեճիքի մեջ վարժված էր արդեն օտարներու առջև ամեն գորովոնք ամեն զգացում ծածկելու սովորության, և անհամբեր կսպասեր հյուրերուն մեկնումին առանձին մնալու համար իր սիսեր հյուրերուն մեկնումին առանձին մնալու համար իր սիրելիներուն հետ, որոնց գիրկը պիտի զեղուր իր կրակե հոդվույն բոլոր բոցը:

Ընդհակառակը, Մելինեն բնավ տրամադիր չէր երևալ մեկնելու. այդ խեղճ աղջկան ներկայությունը կարևորքւթյուն չուներ իրեն համար, և առանց անոր ուշադրություն ընելու կուզեր շարունակել իր զվարթ խոսակցությունը երիտասարդին հետ:

— Կը հաճի՞ք հոս գալ, մյուսյու Գառնիկ, ըսավ քովի