Jump to content

Էջ:Collection works of Sibil.djvu/413

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բուբուլ այս ամենը կը տեսներ ու կը լսեր, ուրեմն ամեն օր կը տեսնեին զիրար, և այդքան մտերմացա՜ծ էին իրարու հետ...:

— Հետերնիս պիտի գաս,չէ՚, հարցուց Մելինե:

Գառնիկ խոնարհություն մը ըրավ:

Սոֆի եղբորը հավանուտյան նշանին վրա զարմացած՝ Ֆուլիկ հանըմին մոտեցավ

— Հասամ , ճաշի վրա չեք դներ զինքը այս գիշեր:

— Ինքը ինտոր կ’ուզեր նե անանկ թող ընե,պատասղանեց տիկին Շահապետյան: Մեր տունը օտար տեղ չէ,ինք ալ տանը զավակն է:

— Չէ՛, քու՛յրս,տիկինը և օրիորդը մինչև տուն պիտի տանեմ: Ներեցե՜ք ինձի, օրիորդ, հարեց Բուբուլին դառնալով առանձին երթալու վարժված չեն. շատ չեմ ուշանար: Ու բարևելով դուրս եկավ:

Երբ երկու աղջիկներ արանձին մնացին,վերստին գրկեցին զիրար և սկսան լալ:

— Ա՜խ, ինչու այսչափ ատեն նամակ չգրեցիք ինծի,գոչեց Բուբուլ:

— Ատոնց պատճառներուն վրա պիտի խոսեմ քեզի, միայն սա գիտի՛ր թե վայրկյան մը մտքես ելած չես:

— կը հավատամ... ըսավ նորատի աղջիկը, և կանգ առավ, կարծես լեզվին տակ բառ մը կար զոր չէր համարձակեր արտասանել:

Սոֆի խոսքը փողելու համար, շատ մը հարցումներ կ՝ներ նորեն անոր առողջությանը և վարած կյանքին այլևայլ պարագաներուն վրա, առանց իրենց վրա տեղեկուտյուն մը տալու:

— Շատ տառապեցա, Սոֆի՜ս, գոչեց Բուբուլ, կյանքիս կեսին ավելին, երիտասարդությունս անցավ գնաց մեկ քանի տարվան մեջ: Պանխատություն և սեր, անհագուրդ տենչեր և ծանր պարտքեր քակեցին, բղկտեցին բոլոր էությունս. բայց այս պահուս ամեն բան անցած է. հիմա գեշ երազ մըն են անոնք ինձի համար, և ղձեց տեսնելով՝ անոնց հիշատակն անգամ կը ջնջվի սրտես: