չի կարող հրաժարվել պատասխանատվությունից և միայն ապագան իր անաչառ խոսքը կասի։
Նիստը փակվում է ժամը I և երեք քառորդին։
ՀԱԱ ֆ. 222, ց. 1, գ. 141, թ. 224 շրջ., 225 շրջ., 226 շրջ.–229։ Պատճեն։ Մեքենագիր։
№2
Անդրկովկասյան սեյմի որոշումը ինքնալուծարման վերաբերյալ
Նկատի ունենալով, որ պատերազմի և խաղաղության հարցում հանդես են եկել արմատական տարաձայնություններ Անդրկովկասի անկախ հանրապետությունը կազմող ազգերի միջև, և որովհետև անհնարին է դարձել Անդրկովկասի անունից հանդես եկող մի հեդինակավոր իշխանության գոյությունը, Սեյմն արձանագրում է Անդրկովկասի կազմալուծման փաստը և վայր է դնում իր լիազորությունները։
Հրապարակվում է ըստ՝ "Документы и материалы по внешней политике
Закавказья и Грузии", Тифлис, 1919, с. 330, док. № 162.
№3
Հ. Յ. Դաշնակցության Թիֆլիսի ներկայացուցչական ժողովի գրությունը Հայոց ազգային խորհրդին
Հ. Յ. Դաշնակցության Թիֆլիսի ներկայացուցչական ժողովը, քննության առնելով ներկա կացությունը, հայ կյանքի վերաբերմամբ դուրս բերեց հետևյալ բանաձևը.
- ↑ Փաստաթուղթը Հայոց ազգային խորհրդում ստացվել է 1918 թ. հունիսի 18-ին։ Այն գրված է «Աշխատավոր» թերթի բլանկի վրա։