Jump to content

Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/118

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Թուրքերի վրա կենտրոնական տերությունների ուժգին ճնշումը մարդասիրության և քաղաքականության հրամայական պահանջ է։


Հրապարակվում է ըստ «Հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում։ Փաստաթղթերի ու նյութերի ժողովածու» /Խմբագրությամբ՝ Մ. Գ. Ներսիսյանի, Երևան, «Հայաստան» հրատ., 1991, էջ 612, փաստ. № 239[1]:


№ 62

Կովկասում գերմանական զինվորական

միսիայի ղեկավար ֆոն Կրեսսի հեռագիրը

Գերմանիայի ռայխկանցլեր ֆոն Հերտլինգին

11 հուլիսի 1918 թ.
Թիֆլիս


Այսօր հայոց եպիսկոպոս Սեսրոպը՛ Թիֆլիսի նախկին արքեպիսկոպոսաթյան կառավարիչը, այցելեց ինձ և ես իմ պատրաստականությունը հայտնեցի Ձերդ գերազանցությանը հայտնելու հետևյալը. հայ եպիսկոպոսը մի պատվարժան մարդ է, որը հիսունական թվականների վերջում ծնվել է Դորպատամ[2] և լավ գիտի գերմաներեն լեզուն։ Նա ձիով միայնակ կտրել-անցել է լեոները, Երևանից հասել Թիֆփս, վտանգի ենթարկելով իր կյանքը թաթարական ավազակախմբերի կողմից, որպեսզի օգնություն խնդրի գերմանացիներից՝ փրկելու կենդանի մնացած հայերի կյանքը. Նա հուզիչ խոսքերով նկարագրեց իր ազգի ճակատագիրը։ Նա ջանաց ազնվորեն գործաղրելու իր բոլոր ջանքերը, որպեսզի փրկի և թեթևացնի իր ազգի տառապանքնե–

  1. Փաստաթղթի առաջին հրատարակությունը տես Johannes Iepsius Deutschiand und Armenian (1914-1918), Sammiung diplomatischer Aktensit Potsdam 1919. 404, իսկ վերջին վերահրատարակությունները՛ "Геноцид армян։ ответственность Турции и объязательство мирового сообщество документы и комментарий" Ред. Ю. Г. Барсегов, т. 1, Москва, Гардарнки 2002 с. 317-318, док. № 329. Յոհաննես ԼԵփսիուս. Գերմանիան և Հայաստանը 1914–1918 թթ. /Թարգմանությունը՛ Վ. Հարությունյանի. Երևան. «Լաքի Փրինթ» հրատ. 2006. էջ 428-429, փաստ. № 404:
  2. Տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. Մեսրոպ եպիսկոպոս Տեր-Մովսիսյանը 1865 թ. ծնվել է Սյունիքի Շիկահող գյուղում։