Jump to content

Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/119

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րը։ Ավելի քան կես միլիոն հայեր, թուրքերի կողմից գրաված գյուղերից, ահաբեկված և տագնապահար, ապրիլի կեսերից փախել են իրենց երկրից։ Նրանք ժամանակավոր ապաստանել են Երևանի շրջակայքում։ Հավաքել ենք դրամ, սակայն օգնության նման ձևով հավաքած դրամով, անհնար է սպառնացող քաղցից ազատվել։ Տասնյակ հազարավոր փախստականներ, մի շաբաթից ավելի է, սնվում են խոտաբույսերով։ Ինքնըստինքյան ակնհայտ է, որ նման իրավիճակում և համատարած քաղցի և բոլոր տեսակի համաճարակների առկայության պայմաններում որքան թշվառներ կգրկվեն կյանքից։ Թուրքերն արհամարհեցին Բաթումի հաշտության պայմանագիրը, չճանաչեցին հայերի անկախությանը և հայկական մարգերը չազատեցին։ Նրանք թույլ չտվեցին Թիֆլիսամ նստող <Հայոց> ազգային խորհրդին և Վրաստանում գտնվող փախստականներին, որպեսզի վերադառնան իրենց հայրենիքը։ Քանի որ Ազգային խորհուրդը ոչ մի կապ չուներ Հայաստանի հետ, ուստի նա չէր կարող իր կառավարության պարտականությունները կատարել։ <...>


Հրապարակվում է ըստ՝ Յոհաննես Լեփսիուս, Գերմանիան և Հայաստանը 1914-1918 թթ. /Թարգմանությանը՝ Վ Հարությունյանի, Երևան, «Լաքի Փրինթ» հրատ., 2006, էջ 429-430, փաստ. № 405[1]։


№ 63

Լրագրային հաղորդում՝ Հայոց ազգային խորհրդի և ՀՀ

կառավարության՝ Երևան տեղափոխվելու մտադրության մասին

12 հուլիսի 1918 թ.[2]

Առաջիկա կիրակի՝ ամսիս 14-ին, Հայոց ազգային խորհուրդը և կառավարությունը մեկնում են Երևան154։ Ադրբեջանի կառավարու–

  1. Փաստաթղթի առաջին հրատարակությունը տես Johannes Lepsius, Deutschland und Armenian (1914-1918), Sammlung diplomatischer Aktenstueke, Potsdam, 1919, Dok. № 405.
  2. Տեղեկատվությունը «Հորիզոն», «Մշակ», «Աշխատավոր» թերթերում տպագրվելու ժամանակը։