թյան ներկայացուցիչ Մ. Ջաֆարովը խոստացել է իր աջակցությունը հայ ներկայացուցիչների անվտանգ և անարգել մեկնելու համար։ Թիֆլիսում մնալու է Վրաստանի Հայոց ագգային խորհուրդը, որը վարելու է Վրսատանում ապրող հայ ժողովրդի կուլտուրական-կրթական գործերը։
Հայոց կառավարության դիվանագիտական ներկայացուցիչ Վրաստանում նշանակված է Լևոն Եվանգուլյանը[1]։
«Հորիզոն», 12 հուլիսի 1918 թ., № 136։ «Մշակ», 12 հալիսի 1918 թ., № 134։ «Աշխատավոր», 12 հուլիսի 1918 թ., № 81։
№ 64
Հայոց ագգային խորհրդի արտակարգ
նիստի արձանագրություն
Նախագահում էր Ավ. Սահակյանը։ Ներկա էին՝ Ա. Երզնկյանը, Ա. Մխիթարյանը, Ռ. Տեր-Մինասյանը, Մ Ղարաբեկյանը, Ա. Խոնդկարյանը, Ս. Հարությունյանը, Ս. Մամիկոնյանը, Ս. Տիգրանյանը, Ա. Ստամբոլցյանը, բժիշկ Բաբալյանը, Հ. Քաջազնունին։
I. Երևանի դեպքերը.
Կարդացվում է Երևանից ստացած պաշտոնական նամակը։
Ամսույս 9-ին նրանք[2] ուլտիմատում են ներկայացրել՝ դատարկելա թուրքական Զեյվա և Քեորփալու
գյուղերը, որոնք վիճելի կետերի կարգին են
պատկանում։ Առանց պատասխանի սպասելու՝ առավոտյան
ժամը 11-ին սկսեցին պատերազմական գործողությունները, որը