Jump to content

Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/121

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սպառնում էր լայն ծավալ ստանալ։ Ապա նկարագրվում է այն ծանր դրությունը՝ գլխավորապես պարենի, որ սպառնում է նոր անարխիա ստեղծել։ Մի քանի տեղերում ժողովուրդը ինքնակամ մտել է տաճկական մասը՝ իր արտերը հնձելու և այղ հողի վրա ընդհարումներ են եղել։ Անհրաժեշտ է Թ. Նազարբեկովին փոխել և դրամ ուղարկել։


Այդ առթիվ ստացվում է մի հայտարարություն պարոն Մ. Մամիկոնյանից, որ, ի նկատի առնելով այն ծանր դրությունը, որը կարող է իսպառ կտրել մեզ արտաքին աշխարհից, առաջարկում է վերաքննել <Հայոց> ազգային խորհրդի Երևան գնալու խնդիրը՝ նրա տեղն ուղարկելով մի արտակարգ լիազորություններով հանձնախումբ 5 հոգուց՝ բաղկացած Խորհրդի անդամներից, իսկ մնացածը թողնել Թիֆլիսում։ Այսպիսի մոմենտում, երբ անհրաժեշտություն է սերտ կապ պահպանել արտաքին աշխարհի հետ, վնասակար է գլխատել ազգը և թողնել մի մարդ, որ չի կարող նրա հեղինակությունը վայելել։


Ս. Հարությունյան. Պաշտպանում է իր նախկին տեսակետը, որ մինչև հաղորդակցությանը չկանոնավորվի, չպետք է գնալ Երևան։ Բացի այդ՝ պետք է մեր քաղաքականությանը պարզել։ Հ. Յ. Դաշնակցության Բաքվի կենտրոնական կոմիտեն պատերազմ է հայտարարել տաճկական կառավարությանը, իսկ մենք այստեղ ուրիշ քաղաքականության ենք հետևում։ Սա ինչ է. մի՞թե սա հանդուրժելի է։ Կրկին առաջարկում է վերաքննել Երևան գնալու խնդիրը, իր կարծիքով չպետք է գնալ, միայն մեր իրավունքները հանձնել Երևանի <ազգային> խորհրդին, որը, իբրև լիազոր, կառավարի երկիրը։


Արշ. Սխիթարյան. Գտնում է, որ Ազգային խորհուրդը, եթե ամբողջ հայության ներկայացուցչություն պետք է մնա այստեղ, միայն կարող է գնալ Երևան՝ կառավարություն կազմի և վերադառնա։ Եթե ընդմիշտ մեկնի, կարող է այնտեղ փակվել և կորցնել իր իրավական հալը։ Ծայրահեղ դեպքում թող մի մասը գնա. թեկուզ ամեն մի հոսանքից 1-1 ներկայացուցիչ։


Ա. Երզնկյան. Արդեն հայտարարված է Արարատյան Հանրապետություն և օտարներն էլ այդպես ճանաչում են։ Եթե Խորհուրդն այստեղ մնա, ոչ մի ֆունկցիա չպիտի ունենա, որովհետև այս կամ այն պետության վերաբերյալ հարցերը չեն մտնում նրա իրավասության