տակ։ Ավելի լավ է Երևան գնան նրանք, որոնք որոշ կազմակերպչական գործ են կատարելու՝ ինչպես զինվորական, պարենի և այլն։ Եթե պատերազմական գործողությունները սկսված չեն, մեր որոշումը պի¬ տի մնա անփոփոխ, եթե չէ՝ պետք է առայժմ մնալ այստեղ, ինչպես այդ տեղի ունեցավ բելգիական կառավարության նկատմամբ։
Հ. Քաջազնունի. Խորհրդի այստեղ մնալը շփոթ է առաջացնելու
իրավական հասկացությունների մեջ։ Այս մարմինն իր քաղաքական
իմաստը կկորցնի, եթե Երևանում կազմվի Խորհուրդ։ Եթե Խորհուրդն
ինքը չի գնում և միայն լիազորներ է ուղարկում, կարող է Երևանից
բոլորովին չճանաչվել, այդ դեպքում թող գնան միայն անհատներ։
Եթե չենք կարող գնալ, լիազորել նրանց, որ նրանք իրագործեն իրենց
ցանկությունը։ Իսկ այսպիսի որոշումն ինքնացրում կնշանակի, որովհետև
Երևանը երբեք չի թույլատրի, որ մենք արտաքին աշխարհի հետ
իր անունից կապ պահպանենք առանց նրա լիազորության։ Ուրեմն՝
ինչ էլ որ լինի, թեկուզ կառավարությունը գերի ընկնի, սպանվի, պետք է
գնալ։
Ստ. Մամիկոնյան. Չի հավատում, որ Երևանը մեզ կընդունի։
Այսպիսի դեպքեր պատմության մեջ եղել են, երբ կառավարությունը
երկրից դուրս է եղել. Ֆրանսիայում 1871 թ. և այժմ Բելգիայում։ Մենք
էլ չենք կարողանում գնալ՝ ոչ թե վախից, այլ նպատակահարմարության տեսակետից։ Սակայն դա չի խանգարելու մի մասն ուղարկելու՝
տեղյակ պահելու և կարծիքների փոխանակություն ունենալու համար։
Մենք կարող ենք բոլորովին կտրվել և մեծ վնասներ ստանալ թե դրամի
և թե դիպլոմատիական հարաբերությունների տեսակետից։ Իսկ այստեղ
հնարավոր է միշտ վրաց կառավարությանը և Կ. Պոլիս դիմումներ
անելու վիճելի խնդիրները լուծելու համար։
Արշ. Խոնդկարյան. Երկու խնդիր կա՝ իշխանությունն այստեղ
ու այնտեղ և դրանց հարաբերությունները։ Դրանցից ո՞րը պետք է
ստորադաս լինի։ Դրա համար պետք է քննել, թե որտեղի խնդիրներն
են կարևոր և ինչ չափով։ Կարևորն այստեղի խնդիրն է զինվորական,
պարենի և այլն։ Պետք է, ուրեմն, իշխանությանն այստեղ կազմակերպել
և նոր մարդկանցով, որ ավելի հեղինակավոր լինի։ Բայց դա չի
խանգարում Թիֆլիսամ մի մարմին ունենալու, չնմանվենք ուրիշներին,