այլ հանգամանքներն ի նկատի առնենք։ Ստեղծել մի մարմին արտաքին գործերին կից՝ դիպլոմատիական հարաբերությունների, դրամի, գաղթականության և այլ հարցերի, որ, փաստորեն, անկախ լինի, բայց իրավաբանորեն ստորադաս։
Արշ. Մխիթարյան. Համազգային խորհրդի դեմ իր կուսակցության[1]
կողմից ոտնձգություններ չեն լինի։ Եթե ուրիշ կուսակցություններից
լինելու են, թող այստեղ պարզ ասեն։
Ա. Երզնկյան. Այնտեղի համար հարկավոր են նոր մարդիկ,
բայց ոչ նոր ինստանցիա[2] ստեղծել։ Ի՞նչ դրություն է այս՝ Կ.
Պոլիսն ինքնուրույն, այստեղ, Երևանը, ամենքն անկախ իրենց գործելակերպով, ի՞նչ դուրս կգա դրանից։ Անհրաժեշտ է ստեղծել 3 հոգուց
բաղկացած դիրեկտորիա՝ ներքին գործերը կաոավարելու որոշ հրահանգներով մինչև դրությունը կպարզվի։ Եթե Երևանին վտանգ չկա,
որին չի հավատում, գնալ ամբողջապես այնտեղ։
Հ Քաջազնունի. Չշփոթել երկու հարց՝ հայ ազգը և Հայաստանի կառավարությունը։ Իհարկե, լավ է ուրույն ձևերով պետական փոխհարաբերություններ ստեղծել և ընդունել սովորական ձև։ Ոչ-ոք չի
ասում, թե Թիֆլիսում գործ չկա, բայց Հայաստանի վերաբերյալ գործերը
վարելու իրավունքը միայն նրա ստորադաս միսիայինն է, որը
մեզնից կտրվելու դեպքում կարող է անկախ լինել։ Բայց, քանի որ ճանապարհ կա, նա Հայաստանի կառավարության օրգանն էր, իսկ այդ
կարող է տեղի ունենալ միայն Երևանում։
Ստ. Մամիկոնյան. Չի կարողանում հասկանալ, երբ մի կառավարություն գնում է հրացանի, թնդանոթի բերանը։ Ամեն մի կառավարություն
աշխատում է ապահով տեղ լինել, իսկ մենք կարծես ուզում
ենք ուղղակի գերվել։ Խնդիրը միայն Զեյվան չէ, այլ ընղհանուր դրությունը,
որը պարգելուց հետո պետք է ընդհանուր ձևեր առաջ բերել։
Մի՞թե կարելի է կառավարության ունենալ 7 վերստ ֆրոնտից հեռու լինելով.
ինչ կլիներ կառավարության դրությունը, եթե նա Ալեքսանդրապոլի
կռվում այնտեղ լիներ։
Նիստի շարունակությունը հետաձգվում է երեկոյան։