Jump to content

Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/124

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
Նախագահ
Անդամ-քարտաղար

ՀԱԱ, ֆ. 222, ց. I, գ. 141, թ. 294-295 շրջ.։ Պատճեն։ Մեքենագիր։


№ 65

Հայոց ազգային խորհրդի նիստի արձանագրություն

12 հուլիսի 1918 թ.
երեկոյան ժամը 9°°–ին

I. Երևան գնալը և մեր վերաբերմունքը ստեղծված դրության հանդեպ.


Սիր. Տիգրանյան. Մեր հիմնական տեսակետն այն է, որ պահանջ են դրել այնտեղ իշխանություն կազմելու։ Դաշնակցական ֆրակցիան կարևոր է գտնում նրանց[1] ուլտիմատում պահանջի բավարարումը։ Մանրամասնությունների նկատմամբ (օրինակ՝ դիրեկտորիայի խնդիրը) կարելի է համաձայնության գալ։ Օրենսդրական և վարչական խնդիրներն էլ այստեղ որոշել, կարող է պատահել, որ այդ ֆունկցիաները միացվի մի մարմնի մեջ, իսկ <Հայոց> ազգային խորհուրդը թողնել իբրև պահուստի՝ այն պայմանով, որ նա ժամանակավորապես չխառնվի Երևանի ներքին գործերին։


Արշ. Մխիթարյան. Տեղական իշխանությունն անհրաժեշտ է, և Ազգային խորհուրդն իրավունք չպետք է ունենա նրա ներքին գործերին խառնվելու։ Արտաքին հարաբերությունների գործը վարում է Ազգային խորհուրդը և նա իրավունք չունի իր ֆունկցիաները ուրիշին թողնելու՝ իբրև ընդհանուր հայկական մարմին։


Ա. Երզնկյան. Ծանրության կենտրոնն անձնավորությունների թվի մեջ չէ, այլ սուվերեն իշխանության։ Մեր կարծիքով թե օրենսդրական և թե վարչական իշխանությունն այստեղ պետք է լինի, միայն ուղարկել լիազորներ արտակարգ իրավունքներով։ Տաճիկներն ըստ

  1. Այսինքն՝ Երևանի գործիչների։