երևույթին ուզում են օկուպացիայի ենթարկել։ Այդպիսի դեպքում ոչ մի արժեք չունի վտանգավոր վայրում կառավարություն ունենալը։ Ներքին գործերում նրանց թողնել ազատ, իսկ արտաքին գործերը կատարել Թիֆլիսի <Հայոց ազգային> խորհրդի միջոցով։
Բժիշկ Ա. Բաբալյան. Պետք է պահպանել նախնական որոշումը.
չի կարելի Թիֆլիսից երկիրը կառավարել։ Եթե մյուս ֆրակցիաները
չցանկանան, իրենք չեն ուզենա քանդել Ազգային խորհուրդը,
քանի որ կա Կ. Պոլսի խորհրդաժողովը։ Սակայն անհրաժեշտ է, որ
իշխանությունը Երևանում լինի ոչ միայն ներքին, այլև արտաքին հարաբերություններ պահպանելու իրավունքով։ Նրանք ուլտիմատում և
այլ բաներ <են> ստանում, նրանք էլ պետք է պատասխանեն։ Ուրեմն՝
արտաքին գործերն էլ նրանք են անելու և մենք իրավունք չունենք
խառնվելու։
Ստ. Մամիկոնյան. Եթե ինքը դեմ էր Երևան գնալուն, խնդիրը
չէր քննում ըստ էության, այլ նպատակահարմարության տեսակետից։
Ոչ մի խորհուրդ և կառավարություն չի կարող աշխատել վտանգավոր
սահմաններում։ Գործ քննել չի կարելի չեմոդանները կապած։ Թ.
Նազարբեկովը մեծ սխալ էր գործել, որ մինչև վերջին րոպեն մնաց
Ալեքսանդրապոլում։ Այժմ էլ մեծ սխալ գործած կլինի Խորհուրդը, եթե
գնա անապահով վայր։ Եթե Ղարաքխիսայի ճանապարհը բացվի, այլ
խնդիր է։ Զոհվելու խնդիրը նպատակահարմարության հետ կապ չունի։
Իսկ իրավունքների ստորաբաժանում կատարելը հեշտ է. կարելի է
ընդունել փոխարքայության սիստեմը՝ ոչ թե անունով, այլ ըստ էության։
Մենք պետք է աշխատենք, որ Թուրքիան անմիջապես մեզ հետ
խոսի, կապ պահպանի, որովհետև մենք իրազեկ ենք ավելի բոլոր անցուդարձերին, քան Երևանը, որը բոլորովին կտրված է աշխարհից։
Կարելի է ուղարկել լիազորներ, որ իրազեկ պահեն ընդհանուր դրությանը։
Ռ. Տեր-Մինասյան. Երևանն այլ բան չի պահանջում, քան
լիազորություն, իրավունք։ Իսկ Ազգային խորհուրդը ոչ ուզում է Երևան
գնալ, ոչ էլ զիջում է իր իրավունքները։ Իր կարծիքով՝ Խորհուրդը
պետք է գնա Երևան, հակառակ դեպքում իր ամբողջ լիազորությունը
հանձնելու է Երևանի <ազգային> խորհրդին։