Jump to content

Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/128

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ամսով վերապահելով իրավունք հավաքվել ավելի վաղ, եթե այդ պահանջվի։ Թիֆլիսում գործերը վարելու համար Հայաստանի կառավարությանը նշանակում է դիպլոմատիական միսիա, որն իր հրահանգները ստանում է կառավարությունից և պատասխանատու է նրա առջև։


Այս բանաձևին ձայն են տալիս 5 հոգի՝ Ա. Բաբալյան, Ռ, Տեր-Մինասյան, Ա. Սահակյան, Հ. Դավթյան և Հ. Քաջազնունի։


II. Սիր. Տիգրանյանի բանաձևը. Ազգային խորհուրդն ուղարկում է Երևան մի պատվիրակություն՝ լիազորելով կազմակերպել տեղում իշխանություն՝ լիակատար իրավասությամբ վարելու երկրի ամբողջ կառավարաթյան գործը, բացի արտաքին քաղաքականությունից. որը շարունակելու է վարել Ազգային խորհուրդը՝ մինչև այս առիթով Հայաստանի կառավարության հետ համաձայնության գալը։


Այս բանաձևին ձայն են տալիս <4 հոգի>՝ Ա. Բաբալյան, Ս. Տիգրանյան, Հ. Դավթյան և Ավ. Սահակյան։


III. Ա. Երզնկյանի բանաձևը. Ազգային խորհուրդը մնում է Թիֆլիսում իբրև սուվերեն օրգան, իսկ Երևան ուղարկում է իր երեք ներկայացուցիչներին՝ տալով նրանց արտակարգ լիազորություններ վարելու ներքին գործերը՝ կոնտակտ պահելով տեղական Ազգային խորհրդի հետ, կազմակերպելով տեղական իշխանությանը, զինվորական, գաղթականական, պարենավորման և առհասարակ այն ներքին խնդիրները, որոնք անմիջական լուծում են պահանջում։ Եթե այսպիսի լիզզոր ներկայացուցչությունը տեղական մարմինները կհամարեն անբավարար, այն ժամանակ Ազգային խորհրդի տեղափոխման հարցը կրկին դառնում է քննության առարկա։


Այս բանաձևին ձայն են տալիս 8 հոգի՝ Ստ. Մամիկոնյան, Ա. Երզնկյան, Մ Ղարաբեկյան, Արշ. Մխիթարյան, Մ. Բերբերյան, Ա. Ստամբոլցյան, Ավ. Սահակյան, Սիր. Տիգրանյան։


Հ. Քաջազնունին այս բանաձևն անցնելուց հետո հայտարարում է, որ ինքը հրաժարական է տալիս կառավարությունից, որովհետև այս դրությունը միանգամայն հակառակ է իր համոզմունքներին։ Ա. Ստամբոլցյան. Հրաժարականի խնդիրը պետք է դրվեր վաղօրոք, որպեսզի ժողովն ի նկատի առներ, գուցե այն ժամանակ այլ հետևանք ունենար քվեարկությունը։ Առաջարկել հետ վերցնել հրաժա–