Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/136

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ղորդեն Թիֆլիս։ Հիշյալ լիազորների հետ Երևան է մեկնում և զինվորական մինիստրը, որն իր ամբողջ գործունեության մեջ ղեկավարվում է այն ցուցմունքներով, որ կտա նրան Երևանի ազգային խորհրդի և ուղարկվող լիազորների միացյալ ժողովը։


II. Արշ. Մխիթարյանի. Ազգային խորհուրդը պահել Թիֆլիսում՝ իբրև գերագույն մարմին, իսկ Երևանի <ազգային> խորհուրդը դարձնել վարչություն՝ երկթի ներքին գործերը կառավարելու համար։


III. Խ. Կարճիկյանի. Համաձայն իր նախկին որոշման՝ Ազգային խորհուրդն անմիջապես գնամ է Երևան՝ Հայաստանի իշխանությունը (կառավարություն, պառլամենտ) կազմակերպելու համար։


IV. Ա. Ստամբոլցյանի (սոցիալիստ-հեղաիոխական). Հայոց ազգային խորհուրդը գնում է Երևան՝ Հայաստանի իշխանության կազմելու։ Այնտեղ իր գործը կատարելով՝ մշակում է իր հարաբերությունները տեղական <Ազգային> խորհրդի հետ և վերադառնամ Թիֆլիս՝ իբրև ընդհանուր հայկական Խորհուրդ։


V. Հ. Քաջազնունի. երեկվա բանաձևը. <Երևանամ կազմակերպվում է Հայաստանի կառավարության։ Ազգային խորհուրդը հաստատում է այդ կառավարությանը և տեղեկացնում է օտար պետությաններին, թե այդպիսի կառավարության կազմակերպված է և նրան է հանձնարարում Հայաստանի անունից խոսելու օտար պետությունների հետ։ Այս ակտից հետո Ազգային խորհուրդն ընդհատում է իր գործունեությունը երկու ամսով՝ վերապահելով իրավունք հավաքվել ավելի վաղ, եթե այդ պահանջվի։ Թիֆլիսում գործերը վարելու համար Հայաստանի կառավարությունը նշանակում է դիպլոմատիական միսիա, որն իր հրահանգները ստանում է կառավարությունից և պատասխանատու է նրա աոջև>[1]։


Քվեարկվում է Արշ. Մխիթարյանի բանաձևը, ստանում է 2 ձայն, Խ. Կարճիկյանի բանաձևը 5 ձայն, Ա. Ստամբոլցյանինը 6 ձայն, Հ. Քաջազնանունը՝ 6 ձայն։


Սոցիալ-դեմոկրատները հետ են վերցնում իրենց բանաձևը և իրենց ձայնը տալիս են Խ. Կարճիկյանի բանաձևին, որը, ստանալով 7 ձայն, համարվում է ընդունված։

  1. Տես № 55 փաստաթուղթը։