ՈՐՈՇՈՒՄ. Որոնվում է առաջիկա երեքշաբթի՝ <ամսի> 17-ին[1] մեկնել Երևան։
Հ. Քաջազնունին հայտնում է, որ իր նշանակած Վրասաանի
միսիայի հավատարմատար պարոն Լ. Եվանգուլյանը հրաժարվում է
հիվանդության պատճառով։
Նիստը փակվում է <երեկոյան> ժամը 11-ին։
ՀԱԱ, ֆ. 222, ց. 1, գ. 141, թ. 298-299։ Պատճեն։ Մեքենագիր։
№ 70
«Հորիզոն» թերթը Երևան տեղափոխվելու
Հայոց ազգային խորհրդի որոշման մասին
Հուլիսի 13-ին տեղի է ունեցել Հայոց ազգային խորհրդի և Հայաստանի կառավարության ընդհանուր նիստ՝ վերաքննելու Խորհրդի
և Կառավարության Երևան մեկնելու հարցը։ Թեր և դեմ կարծիքներից
հետո Ազգային խորհրդի զանազան ֆրակցիաներից եղել են հետևյալ
առաջարկությունները։ Հայ հեղափոխական դաշնակցության
ֆրակցիան առաջարկել է, որ Ազգային խորհուրդը և կառավարությունն
իրենց ամբողջ կազմով անհապաղ մեկնեն Երևան։
Հայ ժողովրդական կուսակցությունն առաջարկել է Երևան
ուղարկել միայն մի հանձնախումբ՝ արտակարգ լիազորություններով,
որ տեղում կազմակերպի տեղական իշխանությունը։
Սոցիալ-դեմոկրատները հետ են վերցնում իրենց բանաձևը,
որով առաջարկում էին Ազգային խորհրդի տեղափոխությունը ոչ ամբողջութամբ, բայց շարունակում են մասնակցել վիճաբանություններին։