Jump to content

Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/138

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Սոցիալ-հեղափոխականներն առաջարկել են, որ ամբողջ Ազգային խորհուրդը և կառավարությունը գնան երկիր, կազմեն այնտեղ երկրի իշխանությունը և Խորհուրդը, որը լինի գերագույնը երկրի համար, իսկ Ազգային խորհուրդը նորից վերադառնա Թիֆլիս՝ մնալով համայն հայ ազգի Ազգային խորհուրդ։


Կառավարության նախագահ Ռ. Քաջազնունին ա'աջարկել է, որ եթե Ազգային խորհուրդը չի տեղափոխվելու երկիր, ապա, ուրեմն, նա թող կազմի երկրի համար մի լիազորված կառավարություն, իսկ ինքը՝ Ազգային խորհուրդը, գոնե երկու ամսով դադարեցնի իր Աշխատանքները։ Ապա հայտնում է, որ եթե անցնի այն առաջարկը, որ թե՛ երկրում և թե՛ այստեղ՝ Թիֆլիսում, գոյություն են ունենալու երկու Ազգային խորհուրդներ՝ երկրի և համայն ազգի, ինքը դրա մեջ տեսնում է օրենսդիր իշխանության երկվություն և կհրաժարվի իր ստանձնած պաշտոնից։


Քվեարկությամբ ընդունվում է Հայ հեղափոխական դաշնակցության բանաձևը՝ 7 ձայնով ընդդեմ 5-ի, որով Ազգային խորհուրդը և կառավարաթյունն ամբողջ կազմով ամսիս 16-ին գնալու են Երևան։


«Հորիզօն», 16 հուլիսի 1918 թ., № 139։


№ 71

Քաղվածք Հայոց ազգային խորհրդի

նիստի արձանագրությունից

14 հուլիսի 1918 թ.


Նախագահում էր Ավ. Սահակյանը։ Ներկա էին՝ Ս. Տիգրանյանը, Գ. Տեր–Հարությունյանը, բժիշկ Ա. Բաբալյանը, Հայկ Ազատյանը, Ա. Ջամալյանը, Խ. Կարճիկյանը, Ա. Ստամբոլցյանը և Ա. Երզնկյանը։


<...> II. <Հայոց> ազգային խորհրդի եռապատկման խնդիրր.


Կարդացվում է <Հայոց> ազգային խորհրդի եռապատկման մասին եղած որոշումը, որ վերջնական լուծումը թողնվում է Երևանին։