Jump to content

Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/139

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ա. Երզնկյանը և Խ. Կարճկյանը կարևոր են համարում նորից ընդունել եռապատկման խնդիրը։


Հարցը նորից վերաքննվում է և քվեարկությամբ որոշվում է վերջնական լուծումը կատարել Երևանում։ <...>


ՀԱԱ, ֆ. 222, ց. I, գ. 141, թ. 299 շրջ.։ Պատճեն։ Մեքենագիր։


№ 72

Հայոց ազգային խորհրդի անդամ Ստեփան

Մամիկոնյանի դիմումը Խորհրդի նախագահին[1]

15 հուլիսի 1918 թ.


<Հայոց> ազգային խորհուրդը, հուլիսի 13-ին կայացած նիստում վերաքննելով իր նախընթաց որոշումը, վճռել է տեղափոխվել Երևան և այդպիսով դադարել գործելուց իբրև ընդհանուր ազգային ներկայացուցչություն՝ համաձայն <Հայոց> ազգային համախորհրդակցությանից ստացված լիազորությունների։


Անկանոն էր դնել այդ խնդիրը քննության <հուլիսի> 13-ին, որովհետև հայտարարված օրակարգում այդ խնդիրը նշանակված չէր։


Խնդրում եմ Ձեզ՝ օրակարգի դնել այդ որոշումից բխող հետևյալ խնդիրը. Ազգային խորհուրդը, Երևան տեղափոխվելով, դառնում է Հայաստանի Հանրապետության Խորհուրդ։ Իբրև այդպիսին՝ նա հնարավորություն և հարմարություն չի ունենալու շատ փափուկ քաղաքական պատճառներով միջամտել այն բոլոր խնդիրներին, որոնք ծագում են հայության զանազան հատվածների վերաբերմամբ թե Վրաստանամ, թե Ատրպատականում[2], թե Բաքվամ, թե Հյուսիսային Կովկասում. մնամ է բաց տեղ և այդ բացը պետք է լրացնել։


Ուստի առաջարկում եմ Ազգային խորհրդին կրկնապատկել իր կազմը. 15 անձ կմնան Թիֆլիսում և կկազմեն Համազգային խորհուրդ,

  1. Հայոց ազգային խորհրդի նախագահ Ա. Սահակյանին ուղղված այս գրությունը Ստ. Մամիկոնյանն ընթերցել է Խորհրդի վերջին՝ 1918 թ. հուլիսի 15-ի նիստում. սակայն աջակցություն չի ստացել։
  2. Այսինքն՝ Ադրբեջանում։