հուրդ։
Գուցե՞ հնարավոր է որևէ ուրիշ լուծում։
ՀԱԱ, ֆ. 222, ց. 1, գ. 125, թ. 2։ Բնագիր։ Մեքենագիր։
№ 73
Հայոց ազգային խորհրդի նախագահ Ա. Ահարոնյանի
նամակը Բեռլինում ՀՀ ներկայացուցիչներ
Հ. Օհանջանյանին և Ա. Զոհրաբյանին
<...> Այստեղ՝ Կովկասում, հայ ժողովուրդը որպեսզի քաղցից և
փախուստի պատճառով չբնաջնջվի, Գերմանիան օգնում է նրան, քանի
որ Գերմանիայի ձեռքը հասնում է, այս հանգամանքը զարմանք
թող չթվա։ Այդ մասին Դուք պետք է հասկացնեք մեր բարեկամ
գերմանացիներին։ Գերմանական ներկայացուցիչ կոմս ֆոն Շալենբարգը,
մեր նկատմամբ բարեկամական վերաբերմունք ցուցաբերեց։ Բայց նա
պահանջվելիք փաստերը Բեռլինից դեռ չէր ստացել, որպեսզի ի
նպաստ մեզ արտահայտվեր, ինչպես այդպես վարվեց Վրաստանի օգտին։ Իրականամ այսօր թուրքերը տիրում են ամբողջ հայկական մարգերը,
որոնք հաշտության պայմանագրով չէին մտնում Թուրքիայի մեջ։
Թուրքական զորքերի ձեռքին էին Լոռին, Ղազախը, Բորչալուն։ Մենք
Երևանից լար չունենք, որովհետև կտրված ենք։ Երկաթուղին և հեռագրական կապը չի գործում։ Մենք ի վիճակի չէինք հաշտության պայմանագրի
վերաբերյալ լուրերը հաղորդել գեներալ Թ. Նազարբեկովին։
Կտրված ենք և Բաքվից։ Փորձում ենք կապվել Հայկական Հանրապետության
հետ, ոչ մի կերպ հնարավոր չէ մեկնել Երևան։ Ստեղծվել է
ահավոր վիճակ։ Մեր ժողովուրդն անտեր է, փախուստը անվերջանա–
- ↑ Ժամանակը ցույց է տրվում համաձայն Հ. Օհանջանյանի և Ա. Զոհրաբյանի կողմից փաստաթղթի Գերմանիայի արտգործնախարարաթյուն ուղարկվելու օրվա։