Jump to content

Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/141

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

լի, մահացությունը՝ անհաշիվ։ Մենք ցանկանում ենք անմիջապես իմանալ՝ արդյո՞ք Գերմանիան ցանկանում է իրականում մեզ օգնել, թե՞ ոչ։


Հրապարակվում է ըստ՝ Յոհաննես Լեփսիոս, Գերմանիան և Հայաստանը 1914-1918 թթ. /Թարգմանությունը՝ Վ. Հարությունյանի, Երևան, «Լաքի Փրինթ» հրատ., 2006, էջ 431-432, փաստ. № 408[1]։


№ 74

«Հայոց ազգային խորհուրդը մեկնում է Երևան»

վերնագրով տեղեկատվություն «Մշակ» թերթում

16 հուլիսի 1918 թ.[2]


Այսօր՝ ամսիս 16-ին, Երևան է մեկնում Հայոց ազգային խորհուրդն իր ամբողջ կազմով և կառավարությունը՝ Հ. Քաջազնունու գլխավորությամբ։ Լևոն Եվանգուլյանի փոխարեն Հայոց ազգային խորհրդի դիվանագիտական ներկայացուցիչն է լինելու Վրաստանում Ա. Ջամալյանը։


«Մշակ», 16 հոգիսի 1918 թ., № 137։


№ 75

«Հայոց ազգային խորհրդի հետ ընկնելու պատճառը»

վերնագրով տեղեկատվություն «Հորիզոն» թերթում

16 հուլիսի 1918 թ.[3]


Ամսիս 16-ի գիշերը Հայոց ազգային խորհրդի և կառավարության ու գերմանական ներկայացուցչության անդամները հավաքվեցին Թիֆլիսի կայարանում՝ Երևան գնալու համար։ Սակայն նրանց

  1. Փաստաթղթի առաջին հրատարակությունը տես Johannes, Deutschland and Armenian (1914-1918), Sammlung diplomatischer Aktenstueke, Potsdam, 1919, Dok. № 408
  2. ժամանակը ցույց է տրվում՝ համաձայն հրապարակման բովանդակության։
  3. ժամանակը ցույց է տրվում՝ համաձայն հրապարակման բովանդակության։