Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/154

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հայտնում ենք նամանավանդ այն. որ կառավարական կազմի ամբողջական ընտրությունը և հայտարարությունը, առանց մեր մասնակցության և գիտության, անթույլատրելի ենք համարում։


Ավելորդ ենք համարում նորից կրկնելն ու երեքկրկնելը, որ Ձեր շուտափույթ գալը Երևան չափազանց անհրաժեշտ է։ Տեղական գործերը երեսի վրա են մնում, անարխիան վերջին 5-10 օրը ավելի է խորանում, և կռիվը նրա դեմ ավելի է ծանրանում ու դժվարանում։


Շտապե՛ք, ժամանակը չի սպասում։


Ի վերջո հայտնում ենք Ազգային ժողովի միաձայն որոշումը՝ Թիֆլիսի ազգային խորհուրդն իր ամբողջ կազմով (ինկորպորո)[1] պարտավոր է գալ Երևան։

Նախագահի տեղ՝ Հով. Տեր-Միքայելյան
Գործավար[2]


Մակագրության. «Ներփակ ուղարկում ենք նաև դրամի ստացականը։ Նույնը»։


ՀԱԱ, ֆ. 222, ց. 1, գ. 24, թ. 364 և շրջ.։ Բնագիր։ Ձեռագիր։ Հրապարակված է «Հայաստանի Հանրապետությանը 1918-1920թթ. (քաղաքական պատմության), փաստաթղթերի և նյութերի ժողովածու» /Խմբագրությամբ՝ Գ. Ա Գաթյանի և Վ. Ն. Ղազախեցյանի. Երևան, «Գիտության» հրատ., 2000, էջ 38, փաստ. № 21։


№ 83

Երևանի Հայոց ազգային խորհրդի «Լրատու»–ն

Հայոց ազգային խորհրդի՝ Երևան ժամանելու մասին

19 հուլիսի 1918 թ.[3]


Ամսույս 19-ին Հայաստանի Հանրապետության կառավարության երեք անդամների հետ միասին Երևան ժամանեց Թիֆլիսի

  1. Ինկորպորո (լատ.) ամբողջ կազմով (առաջին հըապ. ծան.)։
  2. Ստորագրությունն անընթեռնելի է։
  3. Ժամանակը ցույց է տրվում համաձայն հրապարակման բովանդակության։