Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/156

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Աղ ու հացն ընդունեց <Հայոց> ազգային խորհրդի նախագահ Ա. Սահակյանը, որից հետո ուղևորվեցին դեպի Առաջնորդարան, որտեղ պատվո ճաշ տրվեց։


Թիֆլիսի Կենտրոնական <ազգային> խորհուրղը Երևան է ժամանել հետևյալ կազմով. Հովհաննես Քաջազնունի, գեներալ Հ. Հախվերդյան և Խաչատուր Կարճիկյան՝ որպես թեկնածուներ հայկական կառավարության, Ա. Սահակյան՝ Կենտրոնական ազգային խորհրդի նախագահ, անդամներ՝ դաշնակցական ֆրակցիայի կողմից՝ Սիրական Տիգրանյան, Ռուբեն Տեր-Մինասյան և բժիշկ Ա. Բաբալյան, սոցիալիստ-հեղափոխականների կողմից՝ Ա. Խոնդկարյան, սոցիալ-դեմոկրատների կողմից՝ Հ. Ագատյան, ժողովրդական կուսակցության կողմից՝ Ստեփան Մալխասյան և Ա. Մխիթարյան։


Խորհրդի հետ Երևան են ժամանել գերմանական և տաճկական միսիաներ։


«Լրատու» Երևանի Հայոց ազգային խորհրդի, 23 հուլիսի 1918 թ., № 6։


№ 84

«Աշխատավոր» թերթը Հայոց ազգային խորհրդի և ՀՀ

կառավարության անդամների՝ Երևան ժամանելու մասին

19 հուլիսի 1918 թ.[1]


Քանաքեռում <Հայոց> ագգային խորհրդին և կառավարությանն ընդունել է գեներալ Թ. Նազարբեկյանը և ռապորտ[2] է ներկայացրել։ Ճանապարհի մեծ մասում կանգնած են եղել հատուկ պահակներ։ Երևանում գնացողներին դիմավորել են հայկական զորամասերը, որոնք կանգնած են եղել գլխավոր փողոցում՝ մինչև քաղաքային տունը, որտեղ Ագգային խորհուրդը և նոր կառավարությունը ողջույնի ճառերով ընդունվեցին։ Դիմավորելու էին եկել նաև թրքության և այլ ազգությունների ներկայացուցիչները։

  1. ժամանակը ցույց է տրվում՝ համաձայն Հայոց ազգային խորհրդի Երևան ժամանելու օրվա։
  2. Զեկուցագիր։