Jump to content

Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/157

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Գալստի երեկոյան տեղական Ազգային խորհուրդը, ի պատիվ <Հայոց> ազգային խորհրդի և կառավարության գալստյան, ընթրիք է տվել, որին ներկա են եղել նաև տեղական թուրքերի Ազգային խորհրդի, տաճիկների և գերմանական՝ Կովկասի միսիայի ներկայացուցիչները։ <...>


«Աշխատավոր», 28 հուլիսի 1918 թ., № 93։


№ 85

Հայոց ազգային խորհրդի և ՀՀ կառավարության

անդամների՝ Երևանում ընդունելության մասին

տեղեկատվություն «Մշակ» թերթում

19 հուլիսի 1918 թ.[1]


Մի անձ, որը դուրս է եկել Երևանից հուլիսի 23-ին և հասել Թիֆլիս <ամսի> 26-ին, հետևյալ տեղեկություններն է հաղորդում. Հայկական իշխանության և <Հայոց> ազգային խորհրդի գալուն այնտեղ սպասում էին հուլիսի 19-ի ցերեկվա ժամը 12-ին, բայց որովհետև Քանաքեռում նրանց ճաշ էին տվել, դրա համար էլ նրանք մտան Երևան գիշերվա ժամը 10-ին։ Չնայած դրան՝ ահագին ժողովուրդ էր դուրս եկել նրանց դիմավորելու։ Ամբողջ ճանապարհին՝ սկսած Ուզունթալայից մինչև Երևան, նրանց դիմավորում էին զուռնայով ու աղ ու հացով։


Առանձին համակրական վերաբերմունք էին ցույց տալիս ազգային իշխանության հետ եկած գերմանական և թուրքական կստավարությունների ներկայացուցիչներին։


Հյուրերին տեղավորեցին հայերի տներում և նշանակեցին պատվավոր պահակներ։


Ազգային խորհրդի նիստերի համար հատկացված է Ձմեռային ակումբի շենքը։ <...>


«Մշակ», 30 հուլիսի 1918 թ., № 147։

  1. Ժամանակը ցույց է տրվում՝ համաձայն Հայոց ազգային խորհրդի՝ Երևան ժամանելու օրվա։