Jump to content

Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/158

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

№ 86

Հայոց ազգային խորհրդի և Երևանի ազգային

խորհրդի առաջին համատեղ նիստը

20 հուլիսի 1918 թ.


Հուլիսի 20-ի երեկոյան Քաղաքային ինքնավարության շենքում տեղի ունեցավ Երկու Խորհուրդների[1] առաջին խառը նիստը։ Ներկա էին կառավարության անդամներ Ռ. Քաջազնունին, գեներալ Հ. Հախվերդյանը և Խ. Կարճիկյանը, Կենտրոնական ազգային խորհրդի անդամներ Սիր. Տիգրանյանը, Ռուբենը, բժիշկ Ա. Բաբալյանը, Ավ. Սահակյանը դաշնակցական, Արշ. Խոնդկարյանը (էսէռ), Հ. Ազատյանը (էսդեկ), Ստ. Մալխասյանը և Ար. Մխիթարյանը (Հայ ժողովրդական կուսակցություն)։ Ներկա էին նաև երևանի ազգային խորհրդի ժամանակավոր վարչությունն ու բոլոր ֆրակցիաներն իրենց ամբողջ կազմով։ Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից առաջին անգամ ներկա էր նաև պարոն Արշ. Մելիքյանը։


Նիստը բաց է անում երևանի <ազգային> խորհրդի նախագահ Խորեն եպիսկոպոս Մուրադբեկյանը. ողջույնի խոսք է ասում նորեկ հյուրերին՝ հույս հայտնելով, որ նոքա պիտի կարողանան դժբախտ հայ ժողովրդի վիճակը մի փոքր գոնե թեթևացնել և նորից նրա համար ազատ և անկաշկանդ ապրելու և զարգանալու հնարավորւսթյան ստեղծել։ Վերջում հայտարարելով, որ Երևանի ազգքային խորհուրդն այսօրվանից իր բոլոր լիազորությունները հանձնում է <Հայոց> ազգային համախորհրդակցության կողմից ընտրված Կենտրոնական <ազգային> խորհրդին, խնդրում է այդ Խորհրդի նախագահին գրավել նախագահական աթոռը և վարել ժողովը։ Կենտրոնական ազգային խորհրդի նախագահ Ավետիք Սահակյանը, անցնելով նախագահական սեղանի շուրջը, առաջարկում է անմիջապես անցնել օրակարգի հարցերին։ Կենտրոնական ազգային խորհրդի ցանկությամբ օրակարգի մեջ մտցված են հետևյալ երեք հարցերը.


1) Երևանի ազգային խորհրդի զեկուցումն իր գործունեության մասին։

  1. Հայոց ազգային խորհրդի և Երևանի ազգային խորհրդի։