Jump to content

Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/170

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հ. Ազատյանն այդ առաջարկը գտնում է անիրագործելի և աննպատակահարմար։ Նա սոցիալ–դեմոկրատական և սոցիալիստ–հեղափոխականների կողմից առաջարկում է բավականանալ նրանով, որ Կենտրոնական ազգային խորհուրդը՝ իբրև մի համազգային մարմին, լուծված է։ Իրենց ֆրակցիայի կողմից ավելացնում է, որ ժամանակն է, որ թողնենք այն մտայնությանը, որով ապրել ենք 80 տարի, ընդհանուր հայության դատ չկա, Հայաստանի Խորհուրդը պետը է, բավականանա իր սահմաններում ապրող հայության դատով։


Ընկեր Պետ. Զաքարյանը ես ժողովրդական կուսակցության առաջարկն անիրագործելի է գտնում։


Ընկեր Արշ. Խոնդկարյանը գտնում է, որ Կենտրոնական ազգային խորհրդի գաղափարի մասին մտահոգվելն ավելորդ է. երբ այդպիսի մի մարմնի կարիք եղավ, գաղափարն ինքը հրապարակ կգա։ Իսկ եթե գաղափար ասելով դաշնակցական ֆրակցիան սխեմա է հասկանում, այդ ևս անհնար է պահել։ Մեկ-երկու ամսից հետո կուսակցությունները ներկա թվական հարաբերությամբ թերևս չհամաձայնեն մտնել այդ մարմնի մեջ։


Ընկեր Արամը հայտնում է, որ գաղափար և սխեմա հասկացողությունները դաշնակցական ֆրակցիան տարբեր գիտի, ներկա դեպքում, եթե նա առաջարկում է գաղափարը պահպանել, դա ոչ թե հեռավոր ապագայի համար է, այլ՝ ամենամոտ, երբ դեռ անակնկալների շրջանը չի անցել։


Քվեարկության է դրվում դաշնակցական ֆրակցիայի բանաձևը։ Ժոդովքրդական կուսակցությունը հայտնում է, որ նա հետ է վերցնում իր առաջարկը և միանում է դաշնակցական ֆրակցիայի առաջարկին։ Բանաձևն անցնում է դաշնակցականների և ժողովրդականների ձայներով։ Ընկ. Հ. Ազատյանի բանաձևին ձայն են տալիս միայն էսէռներն ու էսդեկները։ Բանաձևը չի անցնում։ Հերթի է դրվում երկրորդ հարցը։


Ընկեր Հ. Ազատյանը հայտնում է, որ ինքը կամեցել է դասախոսություն կարդալ, բայց տպարանները չեն համաձայնել առանց