միլիցիապետի թույլտվության տպել աֆիշաները[1]։ Սա խոսքի ազատության բռնադատում է, որը պետք է այսօր ևեթ վերացվի։
Ընկեր Արամը՝ իբրև Երևանի Հայոց ազգային խորհրդի
ժամանակավոր վարչության նախագահ, հայտնում է, որ այստեղ
թույլտվության հարց չկա, այլ ծանուցման հարց է։ Յուրաքանչյուր դասախոս պարտավոր է հայտնել միլիցիապետին, թե որտեղ, որ ժամին և
ինչի մասին պիտի խոսի։
Այս բացատրությունը չի բավարարում հարցապնդում անոդներին
և նոքա շարունակում են պնդել, որ այստեղ ոչ թե ծանուցման, այլ
թույլտվության հարց է։ Բավական երկար վիճաբանություններից հետո
որոշվում է առաջարկել կառավարությանը ամենակարճ ժամանակամիջոցում վերաքննել այդ հարցը։
Նիստը փակվում է գիշերվա ժամը 12-ին։
«Լրատու» Երևանի Հայոց ազգային խորհրդի, 23 հուլիսի 1918 թ., № 6։
№ 89
«Կավկազսկոյե սլովո» թերթը Հայոց ազգային խորհրդի՝
Երևան ճանապարհվելու մասին՝ ըստ «Մշակ» թերթի
Հայոց ազգային խորհրդի ճանապարհորդությանը մասնակցած
մի անձ հետևյալ մանրամասնություններն է հաղորդել «Кавказское
Слово»–ին։
Ինչպես հայտնի է, Հայոց ազգային խորհրդի և կառավարության
անդամներին միայն երկար չարչարանքներից հետո հաջողվեց
մեկնել Թիֆլիսից, և Վրաստանի կառավարությունը հնարավոր չգտավ
ուղարկել կայարան իր ներկայացուցչին՝ հայ ժողովրդի գերագույն
մարմնի մեկնելու ժամանակ։ Հակառակ Վրաստանի Հանրապետության կառավարության խոստումներին՝ ձեռք առնել բոլոր միջոցները