Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/173

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

№ 90

Երևանի փոխթեմակալ Խորեն եպիսկոպոս Մուրադբեկյանի

հայտարարությունը Ամենայն Հայոց կաթողիկոս Գևորգ Ե

Սուրենյանցին՝ Երևան ժամանած ՀՀ իշխանության կենտրոնական

մարմիններին ցուցաբերած ընդունելության մասին

23 հուլիսի 1918 թ.
Երևան


Ձերդ վեհափառությունը բարեհաճել էր գեղապատիվ Տեր Հուսիկ արքեպիսկոպոսին ուղարկել Երևան՝ Կենտրոնական ազգային խորհրդի ներկայացուցիչներին և կառավարությանը ողջունելու համար։ Հյուրերը պետք է գային ուրբաթ երեկոյան[1] 6 ժամին, և մենք նրանց պետք է ընդունեինք քաղաքային ինքնավարության դահլիճում, ուր լինելու էր հանդիսավոր նիստ։ Դժբախտաբար ներկայացուցիչներն ուշացան, և մենք ստիպված էինք գալուն պես նրանց առաջնորդել առաջնորդարան, ուր հարյուր հոգա <համար> ճաշ էր պատրաստված։ Դժբախտաբար, ուշ լինելու պատճառով, ճաշին հնարավորություն չունեցավ մասնակցելու գերապատիվ Տեր Հուսիկ արքեպիսկոպոսը։ Ճաշի ժամանակ բոլոր ազգությանց ներկայացուցիչները (ռուսաց, ուկրաինացի, տաճկաց, գերմանացոց, թուրքերի, պարսիկների, լեհերի, վրացիների) իրենց ողջույնի ճառերն ասացին՝ այնպես որ, ինչ կատարվելու էր քաղաքային ինքնավարության դահլիճում, կատարվեց ճաշի ժամանակ։ Հետևյալ օրը տեսնելով, որ հանդիսավոր նիստը չի կայանալու և ի նկատի ունենալով, որ կառավարության անդամները բնակվում էին առանձին-առանձին գանագան մասնավոր բնակարաններում, հարմար համարվեց, որ Հուսիկ սրբազանն այցելի Արամին, ուր կհավաքվեին կառավարության անդամները և Կենտրոնական ազգային խորհրդի նախագահը։ Ուղիղ ժամը 6-ին ես առաջնորդեցի Հուսիկ սրբազանին նշանակյալ տեղը, ուր ներկա էին Ազգային խորհրդի նախագահ Ա. Սահակյանը, մինիստրների խորհրդի նախագահ Ռ. Քաջազնունին, ֆինանսների մինիստր Խ. Կարճիկյանը,

  1. Այսինքն 1918 թ. հուլիսի 19-ին։