ներքին գործերի մինիստր Արամը և Կենտրոնական ազգային խորհրդի անդամ Ռուբեն Տեր-Մինասյանը։ Տեսակցությունը տևեց մի ժամ, որը վերջացավ թեյի հյուրասիրությամբ։
Նույն օրը երեկոյան կայացավ Կենտրոնական և Երևանի ազգային
խորհուրդների միացյալ նիստը, որը բացի ես՝ որպես Երևանի
ազգային խորհրդի նախագահ, ողջույնի ճառով և ապա հրավիրեցի
նախագահել Կենտրոնական ազգային խորհրդի նախագահին։
ժոդովն ի միջի այլ հարցերի, որոնեց կազմել պառլամենտ
(խորհրդարան) և կառավարության։
Խորհրդարան կազմելու համար որոշվեց <Հայոց ազգային
խորհրդի> այժմյան կազմը եռապատկել՝ բացի չեզոքներից։ Այնպես
որ՝ խորհրդարանը պիտի կազմվի 18 դաշնակցականներից, 6 Հայ ժողովրդական կուսակցության ներկայացուցիչներից, 6 էսէռներից, 6 էսդեկներից և 3 չեզոքներից, որոնք արդեն ընտրված են։ Մնացած չեզոքների
մասին ապագայում կխոսվի։ Բացի այս 39 հայ պատգամավորներից, խորհրդարանի անդամ են լինելու Հայաստանի ազգաբնակչության
մեջ ապրող ազգությունների ներկայացուցիչները։ Կառավարությունը
համարյա թե կազմակերպված է. Ռ. Քաջազնունի՝ նախագահ,
մինիստրներ՝ գեներալ (Հ.) Հախվերդյան՝ զինվորական, Խ. Կարճիկյան ֆինանսների, Ա. Խատիսյան՝ արտաքին գործերի և Արամ
Մանուկյան՝ ներքին գործերի։ Մնացյալ բաժիններն առանձին մինիստրության
չեն կազմվելու, այլ միանալու են եղած մինիստրություններին
որպես առանձին դեպարտամենտներ իրենց առանձին պատասխանատու վարիչներով։
Արդեն Թիֆլիսում եղած կուսակցությունները հրաժարվել էին
մինիստրական պորտֆելներից, այնպես որ բոլոր մինիստրները դաշնակցականներ են[1]։ Թիֆլիսի որոշման հիման վրա էլ ժողովրդական
կուսակցության ներկայացուցիչներ Հովհաննես Մելիքյանը և Գրիգոր
Տեր-Խաչատրյանը, որոնց առաջարկվել էր պահել իրենց պորտֆելները
(առաջինը՝ պարենավորման, երկրորդը՛ արդարադատության) և մնալ մինիստրական կազմի մեջ, հրաժարվեցին։
- ↑ Զինվորական նախարար Հովհաննես Հախվերդյանն անկուսակցական էր։