Ես դեռ սրանից երկու շաբաթ առաջ հրաժարվել էի Երևանի ազգային խորհրդի նախագահությունից, բայց, ի նկատի ունենալով Խորհրդի միացման խնդիրը, մնացի մինչև կառավարության գալը և այժմ ազատ եմ իմ պաշտոնից և, զանազան հանգամանքներ նկատի առնելով, այլևս իմ մասնակցությունն անհարմար եմ համարում։
ՀԱԱ, ֆ. 57, ց. 5, գ. 190, թ. 5-6։ Բնագիր։ Ձեռագիր։ Հրապարակված է՝ «Վավերագրեր Հայ եկեղեցու պատմության։ Գիրք Բ. Խորեն Ա Մուրադբեկյան. Կաթողիկոս Ամենայն Հայոց (Հոգևոր գործունեությունը 1901-1938 թթ.)» Կազմող՝ Ս. Ա. Բեհբուղյան, երևան, 1996, էջ 56-57, փաստ. № 35։
№ 91
Կ. Պոլսում գտնվող հայկական պատվիրակության նախագահ
Ավետիս Ահարոնյանի հեռագիրը Հայոց ազգային խորհրդին
Բաթում, Նորին գերազանցություն էսսադ փաշային, խնդրում ենք հնարավորություն ընձեռել Հայոց ազգային խորհրդին ուղևորվել Երևան[1]։
Անմիջապես մանրամասն տեղեկություններ հաղորդեք ընդհանուր
դրաթյան մասին, ինչպես նաև վերջին կոտորածի մանրամասնությունները։ Կառավարությունը և Ազգային խորհուրդը ե՞րբ են գնալու
Երևան, ինչպիսի՞ կազմ ունի կառավարությունը, ինչպիսի՞ն են
փախստականների պայմանները։ Բաթումից և Փոթիից ուղևորվող նավերի
միջոցով սպասում ենք նորությունների և թերթերի։
- ↑ Փաստորեն, 1918 թ. հուլիսի 23-ին Կ. Պոլսում գտնվող հայ պատվիրակները տեղյակ չէին, որ ամսի 17-ին Հայոց ազգային խորհուրդը Թիֆլիսից ճանապարհվել է Երևան։