Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/176

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՀԱԱ, ֆ. 200, ց. 1, գ. 657, թ. 125։ Պատճեն։ Մեքենագիր։ Թարգմանության ռուսերենից[1]։ Հրապարակված է՝ "Из истории иностранной интервенции Армении в 1918 году, документы и материалы" /Составитель X. А. Бадалян, Ереван, Изд-во Ереван. ун-ма, 1970, с. 210-211, док. № 108.


№ 92

Կ. Պոլսում գտնվող հայկական պատվիրակության նախագահ

Ավետիս Ահարոնյանի հեռագիրը Հայոց ազգային խորհրդին

23 հուլիսի 1918 թ.


Թիֆլիս, Նորին պայծառափայլություն կոմս Շուլենբուրգին՝ Հայոց ազգային խորհրդի համար, պատճենը՝ Լևոն Եվանգուլովին։


Անհամբերությամբ տեղեկություններ ենք սպասում Ղարաքիլիսայում, Լոռիում, Նուխիում և այլուր եղած ջարդերի մասին, որոնց մասին հաղորդում է «Հորիզոնը» <1918 թ.> № 136-ում[2]։ Կառավարությունը և <Հայոց> ազգային խորհուրդն արդյոք գնացել են Երևան։ Բաթումի և Փոթիի իշխանավորների հետ նավով մեզ ուղարկեք նամակներ և հատկապես հայկական և ռուսական թերթեր։ Առաջին հարմար առիթով ուղարկեք Ա. Շահխաթունյանի վերջերս հրատարակված գրքի[3] 10 օրինակներ։ Կոնֆերանսի բացման վերաբերյալ դեռևս չի հաղորդվում։

Ա. Ահարոնյան

ՀԱԱ, ֆ. 200, ց. 1, գ. 657, թ. 125։ Պատճեն։ Մեքենագիր։ Թարգմանության ռուսերենից[4]։

  1. Հեռագրի ֆրանսերեն օրինակը տես ՀԱՍ, ֆ 200, ց. 1. գ. 657, թ. 124։
  2. Խոսքը «Հորիզոն» թերթի 1918 թ. հուլիսի 12-ի համարում «Կոտորածներ» վերնագրով հրատարակված հոդվածի մասին է։
  3. Տես Шахатунян А., Административный передел Закавказского края. Тифлис 1918.
  4. Հեռագրի ֆրանսերեն օրինակը տես ՀԱՍ. ֆ. 200, ց. 1, գ. 657, թ. 124 շրջ.։