Jump to content

Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/177

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

№ 93

Հայոց ազգային խորհրդի ծանուցումը

ՀՀ կառավարության կազմի մասին

24 հուլիսի 1918 թ.
Երևան

Հայոց ազգային խորհուրդը հայտնում է, որ կազմված է Հայաստանի Հանրապետության կառավարությունը հետևյալ կազմով.
Նախարար-նախագահ՝ Հովհաննես Քաջազնունի
Նախարար արտաքին գործերի՝ Ալեքսանդր Խատիսյան
Նախարար ներքին գործերի՝ Արամ Մանուկյան
Նախարար զինվորական՝ գեներալ Հովհաննես Հախվերդյան
Նախարար ֆինանսների՝ Խաչատուր Կարճիկյան
Նախարար արդարադատության՝ բաց[1]։
Ալեքսանդր Խատիսյանի բացակայությանը արտաքին գործերի
նախարարի պաշտոնը վարելու է նախարար-նախագահը։
Արդարադատության նախարարությունը ժամանակավորապես
կառավարելու է Խաչատուր Կարճիկյանը։

Հայոց ազգային խորհուրդ

ՀԱԱ, ֆ. 199, ց. 1, գ. 10, թ. 2։ Տպագիր օրինակ[2]։ Հրապարակված է՝ «Հայաստանի Հանրապետությանը 1918-1920թթ. (քաղաքական պատմություն), փաստաթղթերի և նյութերի ժողովածու» /Խմբագրությամբ՝ Գ. II Գալոյանի և Վ. Ն. Ղազախեցյանի, երևան, «Գիտություն» հրատ., 2000, էջ 53, փաստ, № 32։


№ 94

«Ազգային խորհուրդը Երևանում» խորագրով

խմբագրական «Հորիզոն» թերթում

  1. Մի քանի օր անց արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցրել է
    Գրիգոր Տեր-Պետրոսյանը (առաջին հրապ. ծան.)։
  2. Նույն թերթի վրա հայտարարությունը ներկայացված է նաև օսմաներենով և ռուսերենով։