Jump to content

Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/178

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
27 հուլիսի 1918 թ.[1]

Մի շաբաթ է, ինչ <Հայոց> ազգային խորհուրդը գտնվում է իր երկրի մայրաքաղաքում՝ Երևանում։ Այդ մի շաբաթվա ընթագթում գրեթե հաջողվել է կազմել կառավարություն ու երկրի օրենսդիր մարմնի ստեգծման ուղին գծել։ Ընդունվել է նաև, որ Հայաստանի Հանրապետության պառլամենտի աշխատանքներին առաջին իսկ նիստից պիտի մասնակցեն Հանրապետության բոլոր ազգությունների ներկայացուցիչները՝ ազգաբնակչության համեմատական թվի սկզբունքով։ Հայոց ազգային խորհուրդը, եռապատկվելով թվերի տվյալ դասավորումով, պիտի վերածվի երկրի օրենսդիր մարմնի, որը և պիտի կրի այսուհետև «Հայաստանի Խորհուրդ» անունը։


Այս որոշումների մեջ մենք անկարող ենք չընդգծել հատկապես երկու բան. նախ՝ այն, որ Երևանը սկզբունքով որոշել է առաջին օրից ևեթ ստեղծագործական աշխատանքի ուղին բռնել Հանրապետության բոլոր ազգությունների գործուն մասնակցությամբ և, երկրորդ՝ որ նա դատել է բարի՝ տալ իր պառյամենտին միայն իր երկրի անունը։


Մեր դարավոր հարևանները, որոնք պայքարի կրքոտ ժամերին չեն զլացել հաճախ թունոտ սլաքներ ուղղել մեր դեմ, բազմիցս են խոստովանել, որ մենք մշտապես ձգտել ու տքնել ենք նրանց հետ մեկտեղ բարի հարևանության մի կենցաղաձև մշակել և այդ ուղղությամբ գրեթե սպառել ենք բոլոր միջոցները՝ գրեթե արել ենք ամեն ինչ։ Մեր երկրի դժոխային պայմաններով միայն պիտի բացատրել այն դառն իրողությունը, որ, թեև մեկ լեզու գտնելու բարի ցանկությամբ մենք մեծ ճիգ ենք թափել մեր միջավայրում, բայց և այնպես արդյունքը եղել է սակավ շոշափելի։ Ու, չնայած դրան, այսօր էլ՝ այսքան դառնություններից հետո, մենք նորից աննկուն հավատն ունենք այն բանի, որ, ուխտ-ուխտի մեր հարևանների հետ, մեր հայրենիքում եղբայրության դրոշը մենք պիտի պարզենք ու նրա բարիքներն էլ մեկտեղ բաժանենք։ Եվ այդ իսկ պատճառով անկարող ենք այս պատմական ժամին չցանկանալ, որպեսզի Ժ. Լորանի[2] հետևյալ իմաստալից խոսքերն ուղե–

  1. «Հորիզոն» թերթում հոդվածի տպագրության ժամանակը։
  2. 19-րդ դարի ֆրանսիացի գրող, գրականագետ: