ցույց դառնան մեր երկրի բոլոր քաղաքացիներին, «fontes les nations sont de Dieu»[1] (բոլոր ազգերն են Աստծուց)։
Ադջունելով Արարատյան Հանրապետության բոլոր ազգությունների
միատեղ ու հավասար հիմունքներով մուտքը նրա առաջին
օրենսդիր մարմնի մեջ՝ մենք սրբազան թրթիռով պիտի ջանանք շիտակ ուխտակցության խարիսխ նետել այնտեղ ու այնտեղից էլ տարածել
մեր ժողովուրղների խոնարհ խավերի վրա։
Այդ է միակ ճշմարիտ ճանապարհն ու այդ է փրկության միակ
ուղին։
Պակաս կարևոր չէ և այն հանգամանքը, որ Հայոց ազգային
խորհուրդն այսուհետև պիտի կոչվի միայն Հայաստանի Խորհուրդ։
Քաղաքական շեշտն այս կրճատման մեջ թե բնական է և թե
անհրաժեշտ։ Հայաստանի Հանրապետությունը միայն Հայաստանի
Խորհուրդ կարող է ունենալ և ոչ ավելին։ Իսկ թե ինչպես կտնօրինվի
հայության մնացած հատվածների բախտը, այդ այլ խնդիր է և ուրիշ
մարմնի իրավունքներին ենթակա։
Ծանր պայմանների տակ վիճակվեց Ազգային խորհրդին դառնալ
իր երկիրը և դժվարին հանգամանքներում էլ նա պիտի աշխատի։
Քաղաքական թխպոտ մթնոլորտը, պարենավորման ճգնաժամը,
գաղթականության ծանր վիճակն ու ֆինանսների և հաղորդակցության
անբնական դրությունը մեծ զոհողություն են պահանջում մեզանից։
Մենք գիտենք, որ փորձություններ դեռ շատ պիտի ճաշակենք
և հենց այդ պատճառով էլ պետք է, անհրաժեշտ է ի մի բերել մեր ուժերը,
պինդ նեցուկ հանդիսանալ Հայաստանի Խորհրդին և նրա կառավարությանը՝ թերևս և մեզ հաջողվի այդպիսով քիչ մեղմել գալիք սարսափները։
Սևազգեստ հայ ժողովրդի համար անենք ամենը, ինչ կարող
ենք անել ու տանք այն բոլորը, ինչ կարող ենք տալ. ահա միակ
հրամայականը, որ այսօր ցցված է մեր առջև։
«Հորիզոն», 27 հոզիսի 1918 թ., № 147։
- ↑ Արտահայտությունը ֆրանսերեն է։