Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/181

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Եվ մենք հավատում ենք, որ այդ վերջին հրամայականն է, որ կլինի թե կառավարության և թե Հայաստանի Խորհրդի, և թե կուսակցությունների գործունեության մղիչ աժը, նրանց ղեկավարող սկգբունքը։


«Աշխատավոր», 28 հուլիսի 1918 թ., № 93։


№ 96

ՀՀ ներքին գործերի նախարարի գրությանը

Վրաստանում ՀՀ դիվանագիտական միսիային՝

Հայաստանի Խորհրդի կազմի մասին

30 հուլիսի 1918 թ.


Մեծարգո պարոն,


Սրանով պատիվ ունեմ հայտնելու Ձեզ, որ Հայաստանի Խորհուրդը կազմված է 38 հայերից, 6 թուրքերից, 1 ռուսից և 1 եզդիից։ Խորհրդի հայ պատգամավորները ներկայացնում են երեք կուսակցության և չեզոքներին։ Պատգամավորների թիվն ըստ կուսակցական ֆրակցիաների ունի հետևյալ դասավորությունը, դաշնակցականներ՝ 18, սոցիալիստ-հեղավտխականներ՝ 6, սոցիալ-դեմոկրատներ՝ 6, Հայ ժողովրդական կուսակցության՝ 6 և 2 չեզոքներ։


Ընդ սմին հայտնում եմ Ձեզ ի գիտություն, որ Հայաստանի Խորհրդի հանդիսավոր բացումը տեղի կունենա օգոստոսի 1-ին առավոտյան ժամը 11-ին քաղաքային ակումբի շենքում։

Ներքին գործոց նախարար՝ Արամ
Քարտուղար՝ Կ. Հովհաննիսյան

ՀԱԱ. ֆ 275, ց. 5, գ. 8, թ. 37։ Բնագիր Ձեռագիր։


Հրապարակված է ՝ «Հայաստանի Հանրապետությունը 1918-1920թթ. (քաղաքական պատմություն), փաստաթղթերի և նյութերի ժողովածու» /Խմբագրությամբ՝ Գ. Ա. Գալոյանի և Վ. Ն. Ղազախեցյանի, Երևան, «Գիտության» հրատ., 2000, էջ 53-54, փաստ. № 33։