Jump to content

Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/23

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ստանա ներկայացուցչական բնավորություն։ Սարդար Ավետիսյանն ապացուցում է, որ Ազգային խորհրդի համար, նոր գործունեության համար տերիտորիայի հարցը ոչ թե երկրորդական, այլ իսկ էական նմանակություն ունի, որ Ազգային խորհուրդը պետք է լինի այն գերագույն մարմինը, որի մեջ մտնում են գավառների ներկայացուցիչները։ Ս. Աբովյանը գտնում է, որ Ազգային խորհուրդը պիտի լինի այն մարմինը, որ մտածի հայ ազգի բոլոր ցավերի մասին, որը վարչական ֆունկցիաներ չպետք է կատարի և, առհասարակ, գործի որպես հայ ժողովրդի ընդհանուր ներկայացուցչական մարմին։ Մ. Դարբինյանը գտնում է, որ անկախության մասին խոսք լինել չի կարող, որ հայ ժողովուրդը ներկայացնող մարմինը պետք է խուսափի ագրեսիվ քաղաքականություն վարելուց, որ Ազգային խորհրդի քաղաքականությունը պիտի լինի հարմարվելու քաղաքականությունը և որ Ազգային խորհուրդը ուզի-չուզի պիտի ունենա իր արտաքին քաղաքականությունը։ Ժողովը որոշում է վիճաբանությանները համարել վերջացված։


Նախագահ Մ. Ղարաբեկյանն արտահայտված մտքերն ու տեսակետները վերածում է բանաձևերի հետևյալ կերպ. 1) Ազգային խորհուրդն այն մարմինն է, որը մշակում ու վարում է հայ ժողովրդի արտաքին քաղաքականությունը։ 2) Ազգային խորհրդի գործունեությունը կապված չպետք է լինի տերիտորիայի հետ։ 3) Ազգային խորհրդի գործունեությունն էապես կապված կլինի տերիտորիայի հետ։ 4) Ազգային խորհուրդը պիտի ունենա վարչական ֆունկցիաներ և 5) Ազգային խորհուրդը վարչական ֆունկցիաներ ունենալ չի կարող։ Հայտարարելով այս բանաձևերը՝ նախագահն առաջարկում է անցնել քվեարկության։ Հ. Համբարձումյանը գտնում է, որ նախագահի տված բանաձևերը չեն համապատասխանում ճառախոսների եզրակացություններին, ինչպես, օրինակ, հակառակ նախագահի հայտնած առաջին բանաձևի՝ ժողովականների մեծամասնությունը գտնում էր, որ Ազգային խորհուրդն արտաքին քաղաքականություն չպետք է վարի։ Նախագահը խնդրում է ժողովականներին անել առաջարկություններ։ Պարոն Լեոն առաջարկում է քվեարկության հետևյալ բանաձևը. «Ազգային խորհուրդը ներկայացնում է հայ ժողովրդի ամբողջ իրավազորությունը, պաշտպանում է նրա դատը, կառավարում է նրա ներքին