Jump to content

Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/33

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ժեշտ է այդ բանաձևերի հիման վրա մշակել մի ընդհանուր բանաձև, ժողովը որոշում է ընարել մի մասնաժողով, որին և հանձնել մշակել մի ընդհանուր բանաձև և այդ առաջարկել ընդհանուր ժողովին։ Մասնաժողովի անդամներ ընտրվում են առաջարկված բանաձևերի բոլոր հեղինակները և Մ. Ավետիսյանն ու Հով. Մալխասյանը։


ժողովը փակվում է ժամը 9-ին։

Նախագահող՝ Ստ. Մալխասյանց
Անդամներ ...[1]
Ա. Տեր-Բարսեղյան
Քարտուղար՝ Հ. Համբարձումյան

ՀԱԱ, ֆ. 245, ց. 3, գ. 4, թ. 49-50։ Բնագիր։ Ձեռագիր։


№ 15

Հ. Յ. Դաշնակցության Թիֆլիսի ներկայացուցչական

ժողովի բանաձևը Բաթումում նախասաորագրված

պայմանագրի և ՀՀ կառավարության կազմակերպման մասին

4 հունիսի 1918 թ.[2]


Հ. Յ. Դաշնակցության Թիֆլիսի ներկայացուցչական ժողովը, քննության առնելով կնքված հաշտության պայմանները և նրանից բխող հանգամանքները, նմանապես և անկախ Հայաստանի կառավարություն կազմակերպելու խնդիրը, դուրս բերեց հետևյալ բանաձևերը.


1) «Ամեն կերպ քաջալերել գաղթականների վերադարձն իրենց բնագավառները[3]»։


2) «Ներկայացուցչական ժողովը գտնում է անհրաժեշտ, որ կազմակերպվող կառավարությունը և հրավիրվելիք Ազգային ժողովը

  1. Ստորագրությունն անընթեռնելի է։
  2. «Հորիզոն» թերթում բանաձևի տպագրության ժամանակը։
  3. Բառը գործածված է «բնակավայր» իմաստով։