Պապաջանյանը, Ղ. Տեր-Ղազարյանը, Լ. Թումանյանը, Ա. Ստամբոլցյանը, Ալ. Խատիսյանը, Ռ. Քաջազնունին։
<...> III Կառավարության խնդիրը.
Նախագահը քննության է դնում հետևյալ կետը. <Հայոց> ազգային
խորհուրդը մնում է օրենսդիր մարմին, թե՝ կառավարություն,
կառավարություն կազմելը հանձնվում է մեկին, թե անուն-անուն ընտրվում
են այստեղ։ Լսվում են նախ ֆրակցիաների կարծիքները։
Խ. Կարճիկյանը Դաշնակցության կողմից հայտնում է. պետք է
մեր գերագույն մարմինը կազմված լինի օրենսդիր և գործադիր ֆունկցիաներով երկու պատճառով։ Նախ՝ պատահական րոպեներին կառավարությունը կարող է փլվել։ Պետք է օրենսդիր մարմին լինի, որ նոր
կառավարություն ընտրի։ Երկրորդ՝ օրենսդիր մարմինը նոր կոմբինացիաներով կազմելը դժվար է, իսկ կառավարություն կազմելու
սկզբունքները կարող են փոխվել ըստ նպատակահարմարության և
հանգամանքների։ Ուստի պետք է Ազգային խորհուրդը, իբրև միակ
աղբյուր իշխանության, դարձնել պառլամենտ՝ ուժերի այն փոխհարաբերությամբ, ինչպես հիմք է ծառայել Խորհրդի կազմակերպման <համար>՝ վերջնական ձևակերպումը կատարելով Երևանում։ Իսկ կառավարությունը կազմել կոալիցիոն սկզբունքով՝ լիազորություն տալով մեկին այդ բանն անելու՝ իբրև կառավարության նախագահի։
Ստ. Մամիկոնյան. Հարմար է, որ իշխանությունը կազմվի տեղում,
քանի որ տեղական բնույթ է կրելու։ Գնալ այնտեղ և կարգի բերել
այդ խնդիրը։ Կառավարությունը պետք է առաջին շրջանում լիազոր լինի՝
առնվազն երկու ամսվա ընթացքում՝ առանց Խորհրդի, դրա համար
ընտրել ժամանակավոր կառավարություն՝ առանց պրոպորցիոնալ[1]
սկզբունքի, ինչպես Ազգային խորհուրդն է կազմված, այլ ղեկավարվել անհատների կարողությամբ ու հարմարություններով՝ գործի
շահն ի նկատի առնելով։ Իսկ Ազգային խորհուրդը պահել Թիֆլիսում՝
իբրև օժանդակ և բարոյական շաղկապ ընդհանուր հայության։
Լ. Թամանյան. Սոցիալիստ-հեղափոխականների կողմից
հայտնում է. մեր կուսակցությունը մինչև օրս վարել է այլ քաղաքակա–
- ↑ Համամասնական։