նություն թե Սեյմում և թե այլուր՝ ընդդեմ անկախության, հաշտության և թուրք-գերմանական իմպերիալիզմի։ Մասնակցել մի կառավարության մեջ, որը վարելու է հաշտարար ու համակերպվող քաղաքականություն, միանգամայն հակառակ է մեր՝ մինչև այժմ ունեցած վարմունքի գծին, իհարկե, չենք կարող։ Բայց սա, իհարկե, չի նշանակում, թե մենք դեմ ենք կառավարության կազմելուն։ Ո՛չ, թող Երևանում կազմվի տեղական իշխանություն այնտեղի <Ագգային> խորհրդին ենթակա, իսկ այստեղի <Ազգային> խորհուրդը մնա այստեղ՝ իբրև ընդհանուր հայության քաղաքականությանը վարող։ Մեր կարծիքով կազմվելիք կառավարության մեջ գերակշռող դեր են կատարելու այն տարրերը, որոնք հետևողականորեն վարելու են այս քաղաքականությունը և պետք է շարունակեն մինչև վերջ։ Դեմ լինելով այժմ մեր մասնակցությանը կառավարությանը՝ հիշյալ պատճառաբանությամբ, այնուամենայնիվ վերապահում ենք մեր վերջնական պատասխանն այն դեպքին, երբ հնարավորություն կունենանք լսելու մեր Երևանի ընկերների կարծիքը, որ այս հանգամանքներում ավելի գերակշռող պիտի լինի՝ իբրև տեղական գործիչների։
Ս. Հարությունյան. Ազգային խորհուրդը պետք է դառնա
օրենսդիր մարմին, որը և պետք է ընտրի կառավարության։ Իր կարծիքով՝
պետք է հանձնել մեկին, որ նա կազմի կառավարություն 5-7 հոգուց
բաղկացած՝ ամեն մեկին տալով մի քանի պորտֆելներ։ Կազմել
այնպիսի կառավարություն, որ համապատասխանի մոմենտի պահանջներին։ Իսկ այդ մոմենտը պահանջում է, որ սոցիալիստներն ու
հեղափոխականները գերակշռող դեր չկատարեն, որպեսզի վստահություն վայելեն թե՛ դաշն կապած պետությունների և թե՛ հարևան ժողովարդների
<կողմից>։ Եթե այս տեսակետն ընդունվի, պետք է Ազգային խորհուրդը վերակազմել այնպես, որ համապատասխանի այս
դրությանը։ Դա է պահանջում հայ ժողովրդի շահը։ Կառավարության
կազմել կոալիցիոն սկզբունքով, բայց գերակշռության տալով Հայ ժողովրդական կուսակցությանը և նրան հարողներին։ Կառավարությանն
ու Ազգային խորհուրդը պետք է լինեն Երևանում՝ ոչ անմիջապես, այլ
այն ժամանակ, երբ կստեղծվի բոլոր ապարատները։