Նախագահն առաջարկում է, նախքան վիճաբանությւոնները շարունակելը, որոշել, թե մենք իրավունք ունենք փոխելու Ազգային խորհրդի սիսաեման, թե՝ ոչ։
ՈՐՈՇՈՒՄ. Ձայների բազմությամբ որոշվում է. վիճաբանությունները
շարունակել։ Ազգային խորհուրդն իրավունք ունի փոխելու
իր կազմի սիստեման, եթե այդ անհրաժեշտ ու կարևոր համարվի հայ
ժողովրդի շահերի տեսակետից։
Խ. Կարճիկյան. Հասկանալի է Հայ ժողովրդական կուսակցության ցանկությունը գերակշռող դեր կատարելու կառավարության
մեջ, բայց բերված պատճառաբանությունները թյուրիմացության արդյունք
են։ Չափավոր տարրերն են, որ համերաշխություն են բերելու ժոդովուրդներին
ու պետություններին, ասում է պարոն Ս. Հարությունյանը,
բայց ամենուրեք չափավոր տարրերն են, որ արտաքին հարաբերությունների
մեջ ագրեսիվ են։ Օրինակ՝ վերցրեք բոլոր տեղերի ազգային
կուսակցությունները։ Կուսակցական մեղադրանքների տեղը չէ,
թե չէ կարելի էր բերել բազմաթիվ օրինակներ ու փաստեր Հայ ժողովրդական կուսակցության նման քաղաքականության <մասին>։ Սակայն ինչո՞վ է ապացուցվում, որ օտարներն ավելի հավատում են Հայ
ժողովրդական կուսակցության համերաշխությանը։ Նա ոչ մամուլ,ունի
և ոչ էլ քաղաքականություն <է> վարել, որ օտարները նրան ճանաչեն.
նույնիսկ մեր ժողովուրդը նրան չի ճանաչում։ Իսկ Դաշնակցության
վարած քաղաքականությունը ժողովրդի աոջևն է։ Չի կարելի
ցույց տալ մի փաստ, որ Դաշնակցությունը չի արել ժողովրդին փրկելու
համար։ Եթե Դաշնակցությանը լինի, մեր հարևանների վերաբեր¬
մունքը չի փոխվի, որովհետև ով էլ որ լինի, չի կարող կշիռ ունենալ
առանց Դաշնակցության։ Եվ քանի որ Դաշնակցությունը չի ոչնչացել,
պետք է յուր ուժի համեմատ տեղ ունենա։ Իսկ եթե իսկապես համերաշխություն եք ուզում, հանձնեցեք կառավարությանը սոցիալիստներին.
նրանց ավելի կհավատան, քան Հայ ժողովրդական կուսակցությանը,
որին, բացի մի քանի թուրքերից, մյուսները չեն ճանաչում և հավատում։
Ստ. Մամիկոնյան.' Աշխատել համաձայնության գալ, ոչ թե վիճել։
Եթե խոսքը վերաբերում է վնասակար գործունեաթյանը հատկա–